«Էդգար Ղազարյանին փորձում են զրկել հանրային խոսք ասելու իրավունքից»․ Ռուբեն Մելիքյան
![]() 145 Երեկ, 22:18 Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Էդգար Ղազարյանին առաջադրվել է մեղադրանք։ Խափանման միջոցով վաղը կկայանա դատական նիստ»։ «ՍԴ հայտնի որոշումից հետո, որով ՍԴ-ն չեզոքացրեց Անկախության հռչակագիրը, ըստ էության, չուլ դարձրեց, Էդգար Ղազարյանը հանդես է եկել քննադատությամբ, որտեղ նշել է, որ ՍԴ դատավորները, այս որոշումը կայացնելով, կա՛մ տգետ են, կա՛մ դավաճան։ Բացի սրանից՝ Էդգար Ղազարյանի մեղադրանքի մեջ կա նաև այն տեքստը, ըստ որի՝ Էդգար Ղազարյանն ասել է՝ Վահե Գրիգորյանն ապօրինի է դարձել ՍԴ դատավոր։ Այսինքն՝ չկա ինչ-որ հայհոյանք, բացառապես քննադատություն է»,- հայտնեց Մելիքյանը։ Խափանման միջոցի հետ կապված՝ Մելիքյանը նշեց, որ Էդգար Ղազարյանի նկատմամբ Հայաստանից բացակայելու արգելք է դրվելու, և երկրորդ՝ ներկայացվելու է միջնորդություն՝ նրա նկատմամբ վարչական հսկողություն սահմանելու վերաբերյալ։ «Վաղը լինելու է դատական նիստ՝ վարչական հսկողության մասով, որպեսզի Էդգար Ղազարյանին զրկեն հանրային խոսք ասելու հնարավորությունից»,- ընդգծեց իրավապաշտպանը։ Աղբյուրը` Ռուբեն Մելիքյան |
«Փորձում են սահմանափակել ազատ խոսքի իրավունքը»․ Բագրատ Սրբազան
5011:36Բագրատ Սրբազանն ուղիղ եթերում է (տեսանյութ)
12111:12«Ձեր կամքով եկել, ընկել եք իմ ձեռքը»․ Էդգար Ղազարյան
13210:18Իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին
10010:00Տեղումները կշարունակվեն (լուսանկար)
13108:30«Քաղաքապետարանը վերածվել է համակարգային մոնստրի». Վահրամ Մարտիրոսյան
17103:06«Ինչպե՞ս կարելի է ոստիկաններին ժամերով կանգնեցնել փողոցում ու չլուծել զուգարանի հարցը»․ Զառա Հովհաննիսյան
18602:12«Շինծու գործերով մարդկանց լռեցնելու պրակտիկան պետք է դատապարտվի»․ Արամայիս Աղաբեկյան
17001:18