Ընտանիքի մահվան պատճառ դարձած վթարի գործով ևս մեկ տղամարդու մեղադրանք է ներկայացվել
![]() 134 Այսօր, 10:54 Ինչպես հայտնի է, 2024 թվականի հուլիսի 26-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 15-րդ կիլոմետր հատվածում՝ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ջաջուռ բնակավայրի վարչական տարածքում, իրար էին բախվել BMW X3 3.01 մակնիշի և HONDA FTT 1.3 մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով HONDA FTT 1.3 մեքենայի վարորդը և վերջինիս կինը տեղում մահացել էին, իսկ նրանց 8-ամյա որդին, ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Գյումրի բժշկական կենտրոն», որտեղ, գիտակցության չգալով, ևս մահացել էր: Հայտնի է դարձել նաև, որ Արման Ա․ անունով տղամարդը դեպքի օրը Արմեն Տ-ի հետ հեռախոսազանգի ժամանակ, ընդունելով վերջինիս օգնելու պահանջը, նրա կանչով իր Merecedes մակնիշի ավտոմեքենայով գնացել է դեպքի վայր, իջնելով ավտոմեքենայից և տեսնելով վթարված ավտոմեքենաները՝ իր վարած ավտոմեքենայով Արմեն Տ-ին դեպքի վայրից տեղափոխել է նախ Գյումրի քաղաքում գտնվող նրան պատկանող վարսավիրանոց, ապա՝ Արմեն Տ-ի խնդրանքով գնացել է նրա տուն, վերցրել վերջինիս անձնագիրը, որից հետո նույն ավտոմեքենայով տղամարդուն տարել և անցկացրել է Բավրայի սահմանային անցակետով, ով այդ կերպ դիմելով փախուստի, թաքնվել է քրեական վարույթն իրականացնող մարմիններից: Արման Ա-ին ևս մեղադրանք է առաջարդվել։ Նախնական դատալսումներից մեկի ընթացքում դատարանը որոշել է մեղադրյալ Արմեն Տ-ի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը երկարաձգել 3 ամիս ժամկետով՝ մինչև 2025 թվականի մայիսի 20-ը ներառյալ: Պաշտպանի միջնորդությունը՝ մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխելու՝ նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, մերժվել է: Արման Ա-ի նկատմամբ ընտրվել է տնային կալանք այլընտրանքային խափանման միջոցը։ |
Փաստաբան Լևոն Բաղդասարյանը հանդես է եկել հայտարարությամբ
9315:24Գերիների վերադարձի պահանջով լուռ ակցիա՝ ՄԱԿ-ի գրասենյակի մոտ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
9615:12«Շատ կուզեի խնդրել նրան՝ դադարեցնել հացադուլը». Հայկ Մարության
9214:48«Միայն նրանք, ում Ռուբեն Վարդանյանը լավություն է արել, այստեղ լինեին, տեղ ու դադար չէր լինի»․ Եգոր Գլումով (տեսանյութ)
17014:12Չինաստանում մահապատժի են ենթարկել 17 երեխայի առևանգած կնոջը
21413:14«Եթե ոչ մենք, ապա ո՞վ։ Եթե ոչ հիմա, ապա ե՞րբ»․ Նուբար Աֆեյանը դիմել է Նիկոլ Փաշինյանին
19312:37«Հենոն, ի տարբերություն շատ «մթոմ» հայտնիների, «զբաղվում է քաղաքականությամբ»»․ Վարազդատ Հարությունյան
14311:00Ընտանիքի մահվան պատճառ դարձած վթարի գործով ևս մեկ տղամարդու մեղադրանք է ներկայացվել
12910:54