«Քաղաքական հրահանգով փորձ արվեց մեր քննարկումը տապալել»․ Թագուհի Թովմասյան
![]() 227 Ուրբաթ, 28 փետրվարի, 2025 թ., 11:54 Ինչպես հայտնել ենք, ԱԺ-ում ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանի և հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է «Կառավարության լեգիտիմության հարցի վերաբերյալ» քննարկում։ Այն անցկացվում է փոքրիկ սենյակում, քանի որ, ինչպես հայտնեց Թագուհի Թովմասյանը, նախապես պայմանավորված դահլիճն իրենց չի տրամադրվել․ «Առավոտյան ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը գրավոր տեղեկացրեց, թե ջուր է լցվել սրահի էլեկտրական լարերի վրա և նախատեսված դահլիճը մեզ հրաժարվեցին տրամադրել: ԱԺ-ում կան բազմաթիվ դահլիճներ, սակայն մեզ այլ դահլիճի առաջարկ չարվեց»,- հայտնեց Թագուհի Թովմասյանը՝ նշելով, որ նախապես բոլոր դահլիճները ինչ-որ միջոցառումների պատրվակով զբաղեցվել են․ «Քիչ առաջ տեղեկացրին, որ սենյակներից մեկը ազատվել է, որը զբաղեցրել էր «Քաղաքացիական պայամանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը: Ուղղակի քաղաքական հրահանգով փորձ արվեց մեր այսօրվա քննարկումը տապալել, որ չխոսենք Փաշինյանի և նրա կառավարության լեգիտիմության մասին»,- ասաց Թովմասյանը՝ նշելով, որ լրատվականների կապը ևս երկար ժամանակ արգելափակված էր, ուղիղ եթեր ապահովել չէր ստացվում։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
