«Կառավարությունն իր ծրագիրը մի կողմ դրած լսում է թշնամական պետությունների հայտարարությունները»․ Էդգար Ղազարյան
![]() 296 Ուրբաթ, 28 փետրվարի, 2025 թ., 15:18 ԱԺ-ում այսօր կազմակերպվել էր «Կառավարության լեգիտիմության հարցի վերաբերյալ» քննարկում։ Բանախոսներից հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն անդրադարձավ Կառավարության ծրագրի ձախողված կետերին, մասնավորապես՝ Ղարաբաղի հիմնախնդրին առնչվող կետին․ «Այստեղ ասվում է, որ առաջիկա տարիներին ՀՀ կառավարության գլխավոր խնդիրը պետք է լինի ԼՂ ժողովրդի անվտանգության ապահովումը ու Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ, համապարփակ կարգավորումը․․․ ու այս պարտավորությունը ստանձնած կառավարությունը Պրահայում ստորագրել է հայտարարություն, ըստ որի՝ ԼՂ գոյություն չունի, այն Ադրբեջանի մաս է»,- ասաց Ղազարյանը՝ նշելով, որ կառավարությունն իր ծրագիրը մի կողմ դրած՝ լսում է թշնամական պետությունների հայտարարությունները․ «Հետևաբար Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը չի համապատասխանում Սահմանադրությամբ ամրագրված կարգավիճակին։ Այս խմբավորումը ոչ մի պարագայում չի կարող կառավարություն համարվել, բայց ամբողջությամբ տեղավորվում է Քրեական օրենսգրքով սահմանված «կազմակերպված հանցախումբ» դասակարգմանը, որն իրականացնում է պետական դավաճանության հանցակազմին բնորոշ գործողություններ։ Այս պարագայում Սահմանադրությունը նախատեսել է վարչապետին անվստահություն հայտնելու ինստիտուտ, որը տվյալ պարագայում Աժ պատգամավորների պարտականությունն է։ Այն հատկապես իշխանական պատգամավորների պարտականությունն է, քանի որ նրանք պարտավոր են վերահսկել կառավարությանը»,- ասաց Ղազարյանը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
