Շաբաթ, 01 մարտի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Նիկոլ Փաշինյանի հերթական մանիպուլյացիան»․ Ոսկան Սարգսյան

«Նիկոլ Փաշինյանի հերթական մանիպուլյացիան»․ Ոսկան Սարգսյան
164
Այսօր, 15:18

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօր՝ մարտի 1-ին Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ ես երբեք չեմ ասել, որ մարտի 1-ի գործն ամբողջությամբ բացահայտվել է, ես ասել եմ, որ մարտի 1-ի գործում բացահայտելու հանգամանքներ կան, ավելի ճիշտ ոչ թե բացահայտելու, այլ իրավական գնահատականի արժանացնելու և հավելեց․ «Մարտի 1-ի ամբողջական բացահայտմամբ զբաղվելը եղել է այն կարևոր խնդիրներից մեկը, որը ես մեր գործընկերներին առաջադրել եմ: Երբ որ ես ասում եմ բացահայտված է ինչ է տեղի ունեցել, տեղի է ունեցել բռնի ուժով, բանակի ներգրավմամբ հանցավոր խմբավորումների, ապօրինի զինված խմբավորումների ներգրավմամբ տեղի է ունեցել քաղաքացիական բողոքների ճնշում և սպանություններ, այս ամեն ինչը պետք է ինչ-որ ձևով ընթացք, իրավական գնահատական ստանա, բաց դա պետք է իրականացնեն իրավապահ մարմինները»։
Նիկոլ Փաշինյանը խոստանում էր բացահայտել մարտի 1-ը, բացահայտում նշանակում է, որ բացահայտվում, դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով դատապարտվում են մարտի 1-ի 10 զոհերի սպանություն կատարածները, դրա համար մեղավորները։ «Իրավական գնահատական ստանալ» եզրույթ քրեագիտության մեջ չկա, դա Նիկոլ Փաշինյանի հերթական մանիպուլյացիան է, իր իշխանության գրեթե 7 տարիների ընթացքում մարտի 1-ի գործը բացահայտելու համար ցուցաբերած անգործությունից հանրության ուշադրությունը շեղելու համար»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան