«Փաշինյանը և պաշտոնյաները փորձ են անում մոլորեցնել հայ հանրությանը»․ Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երեկ ու այսօր Հայաստանի պաշտոնյաները, ներառյալ Նիկոլ Փաշինյանը, հասկանալով, որ մի օր հայ ժողովրդի անդառնալի ցասմանն են արժանանալու Բաքվում պահվող հայորդիների հարցը անտարբերության մատնելու համար, փորձ են անում նորից թմրեցնել ու մոլորեցնել հայ հանրությանը, ասելով, թե՝ անում ենք, արդյունք չի տալիս։
Մի կողմ թողնելով անթաքույց ապիկարության ինքնախոստովանության խորքային պատճառները՝ մարդկանց մոտ, ովքեր վաղուց արդեն ո՛չ պողոս են, ո՛չ համբալ են, ո՛չ տուգանքի մատերիալ են ու ոչ էլ՝ վերջերս պարզվեց, հաչող շներ, հարց է առաջանում․ էդ ի՞նչ անտեսանելի «ջանքեր» են, որոնք երեկոյան գործադրում եք, իսկ առավոտյան ինքներդ ձեր «ջանքերը» ջրում՝ հայտարարելով, թե «ո՞վ նրան գործուղեց ՀՀ, գործուղեց ԼՂ», որով հօդս եք ցնդեցնում ձեր իբր թե գործադրած ջանքերը և նոր հնարավորություններ ընձեռում Բաքվի ռեժիմին՝ հատորներով նոր հոդվածներ ավելացնելու Ռուբենի և Հայաստանի Հանրապետության վրա։ Ձեզ ի՞նչ է թվում, ինչքան երկար կարելի է մարդկանց անուղեղի տեղ դնել։ Դուք անհարմար չե՞ք զգում։ Ավելորդ եմ համարում հղում անել փաստաբանական թիմի այն հայտարարություններին, որով ուղղակի թե անուղղակի պարզ է դառնում ձեր անգործությունը։ Չեմ էլ խոսում այն մասին, որ մեզ միջազգային հանրության կողմից տրված ազդակները հետևյալի մասին են․ եթե ձեր իշխանությունը ոչինչ չի անում, մենք ինչ և ինչու պետք է անենք։
Լավ, թող ես սխալվեմ, երջանիկ լինեմ, եթե այդպես լինի։ Կոնֆիդենցիա՞լ է, չե՞ք կարող հրապարակային անել, շատ մտահո՞գ եք, որ կվնասեն ձեր հայտարարությունները․․․
Որ վնասում են, դրանով մտահոգ չեք, բայց որ ասեք՝ ինչ եք անում, դրանով կվնասեք՝ մտահոգ եք։
Լավ, դա էլ թող այդպես լինի։ Բա ո՞վ է ձեզ խանգարում հրավիրել այդ 23 ընտանիքների ներկայացուցիչներին, ու հաշվետվություն ներկայացնել, թե այս ավելի քան 500 օրվա ընթացքում քանի անգամ և ինչ գործիքներով, միջոցներով եք «ջանք» գործադրել։ Բացատրեք այդ մարդկանց, թե չեք վնասել Բաքվում պահվող մեր հայրենակիցների ձեր հրապարակային անամոթ հայտարարություններով, այլ օգնել եք, «ջանք» եք գործադրել․․․
Մի՛ ծաղրեք մտածող մարդկանց ուղեղները, գոնե լռե՛ք, ուղղակի լռեք, դա գոնե կարողանում եք, երբ ցանկանում եք»։

«Ադրբեջանի տարածքային հավակնության հիմքում նաև մեր երկրի տեղանունների փաստն է շահարկվում»․ Թաթուլ Հակոբյան
5301:06
«Մեզ անհրաժեշտ է որակապես նոր իշխանություն և որակապես նոր ընդդիմություն»․ Արա Պողոսյան
6200:36
ԵՄ-ն հրաժարվել է Կանադային ԵՄ ասոցացված անդամի կարգավիճակ շնորհելու գաղափարից
11300:07
«ԱԺ-ն «քուչի» հետ շփոթած պատգամավորի աշխատավարձը շուրջ 600 հազար դրամ է»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
66Երեկ, 23:54
«Զարգացման իրական արժեքը չափվում է նաև մարդկանց կյանքի որակով, ապագայի նկատմամբ վստահությամբ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
72Երեկ, 23:00
«Այս ֆորմատն իմաստ ունի միայն ձեր ստերը ցույց տալու համար»․ Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
76Երեկ, 22:42
«Եթե հաստատվի, որ Սահմանադրության փոփոխությունը վերջին քայլն է, որը պակասում է մեր խաղաղությանը՝ գալի՞ս եք գնանք դրան»․ Արարատ Միրզոյանը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
62Երեկ, 22:30
«Ուզու՞մ եք մեզ իշխանությունից հեռացնել, եկեք գնանք Սահմանադրության հանրաքվեի»․ Արարատ Միրզոյան (տեսանյութ)
120Երեկ, 22:12