Արմավիրում թալանել են «Ազնավուր» հիմնադրամը
![]() 566 Շաբաթ, 01 մարտի, 2025 թ., 13:00 Փետրվարի 25-ին գողության դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ տեղեկություն է ստացվել, որ մուտք են գործել Արմավիր քաղաքում գտնվող՝ «Ազնավուր» հիմնադրամին պատկանող արտադրական տարածք և այնտեղից գողություն կատարել։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, ոստիկանության ծառայողներին Երևանի բնակիչ, 35-ամյա Տաթևիկ Ս-ն հայտնել է, որ 2024 թվականի դեկտեմբերի 28-ից մինչև փետրվարի 25-ը ընկած ժամանակահատվածում կենտրոնական դռան փականը կոտրելու միջոցով մուտք են գործել Արմավիր քաղաքի Շահումյան փողոցի 9/50 հասցեում գտնվող, «Ազնավուր» հիմնադրամին պատկանող արտադրական տարածք և այնտեղից գողացել սյուների վրա տեղադրված թվով 4 հատ տեսանկարահանող սարքեր, իսկ արտադրամասի պատուհանի ճաղավանդակը պոկելու և պատուհանի ապակին հանելու միջոցով մուտք են գործել ներս և գողացել մեկ համակարգչի էկրան, մեկ ստեղնաշար և մեկ հիշողության սարք (DVR): Ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ անձի ինքնությունը պարզելու, վերջինիս և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։ |
Վազանցի հետ կապված վեճ ու դանակահարություն՝ Մուշավանում
233Երեկ, 20:54Թուրքիայում շարունակում են մոլեգնել հրդեհները (տեսանյութ)
391Երեկ, 14:41Ողբերգական ավտովթար՝ Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհին
175Երեկ, 12:36Հնդկաստանի քիմիական գործարանում պայթյունի հետևանքով 34 մարդ է զոհվել (տեսանյութ)
411Երեկ, 10:04Արմավիրում քամու հետևանքով պոկվել է շենքի տանիք, վնասվել են ավտոմեքենաներ, էլեկտրալարեր
31630.06.2025, 19:30Երկրաշարժ՝ Հայաստանում
29630.06.2025, 13:18Թուրքիայում հրդեհների պատճառով Իզմիրի օդանավակայանը փակ է (տեսանյութ)
64930.06.2025, 12:34Նոր Հաճնի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է կնոջ մարմին
43430.06.2025, 11:24