«Իշխանություններն էլի գյուղացիներին թողել են միայնակ»․ Մհեր Մելքոնյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայրենական անասնաբուծությունը, որը վերջին տարիներին առանձնահատուկ ձեռքբերումներով աչքի չէր ընկնում, այժմ գտնվում է շատ ծանր վիճակում:
Անասնաբուծության ոլորտը շատ զգայուն է, և դրա զարգացումը պահանջում է արագ և նպատակային գործողություններ:
Ոլորտը մշտական, կայուն և լուրջ աջակցության կարիք ունի՝ ներդրումային նախագծերի, էժան վարկերի և պետական սուբսիդիաների տեսքով։ Այս ամենի բացակայության դեպքում մենք ընդմիշտ կկորցնենք հայրենական երբեմնի ծաղկուն այդ ոլորտը։
Այսօր Աշոցք համայնքի Կրասար բնակավայրում էի։ Վերջին օրերին գյուղացիները շատ լուրջ խնդրի առաջ են կանգնել։ Պատկան մարմիններն օրեր առաջ գյուղում իբր բրուցելոզ (տվյալ որոշումը չեն ընդունում կրասարցիները) են հայտնաբերել և տեղեկացրել, որ մորթի են ենթարկելու տվյալ խոշոր եղջերավոր կենդանիներին։ Ըստ գյուղացիների՝ շուրջ 270 գլուխ կենդանի են վարակված բնակավայրում։
Ինչպես միշտ....
Իշխանությունները էլի գյուղացիներին թողել են միայնակ։
Խնդիրը շատ խորքային և հրատապ լուծում է պահանջում։ Հարցի վերաբերյալ ահազանգել եմ մարզային իշխանություններին։ Երկուշաբթի նաև խնդիրը կքննարկեմ նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության ոլորտի պատասխանատուների հետ։
Անասնաբուծության ոլորտը կենսական նշանակություն ունի երկրի պարենային անվտանգության համար։
Ուշադրության կենտրոնում եմ պահելու կրասարցիների համար կարևոր այս խնդիրը»։

«Հրավիրում ենք մեր հայ գործընկերներին համագործակցել մեզ հետ». Օվերչուկ
8118:13
Բելառուսում արգելվել է «Երևան 2800» կոնյակի վաճառքը
38203.09.2026, 22:42
ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին.
38203.09.2026, 20:54
«Դա արդեն տնտեսական նախագիծ չէ, այլ տարածաշրջանային ուժերի դասավորության հարց»․ Արմեն Հովասափյան
41803.09.2026, 11:18
«Հայաստանը պետք է բարձրացնի երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման հարցը»․ Վահան Բաբայան
43703.09.2026, 10:30
Նարեկ Նալբանդյանը դարձել է «Հրազդան ցեմենտի գործարան»-ի սեփականատերը (տեսանյութ)
34203.09.2026, 00:42
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանը
124102.09.2026, 15:55
Կասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ընկերությանը պատկանող լցակայանի գործունեությունը
43101.09.2026, 18:24