«Բաքվում տեղի ունեցող բեմականացված դատավարություններում կիրառվում են արգելված միջոցներ». Նիկոլ Փաշինյան

«Մեզ համար անընդունելի է «Զանգեզուրի միջանցք» եզրույթը: Բայց մենք միշտ կողմ ենք տարածաշրջանում բոլոր կոմունիկացիաների բացմանը: Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում միջանցք արտահայտություն ընդհանրապես չկա: Համաձայնագրում էլ կա միայն Լաչինի միջանցք արտահայտություն՝ գրված, ստորագրված է: Ավելին, շատ է խոսվում, որ կա դրույթ, որ ՀՀ տարածքով ուղևորների և բեռների տեղափոխման անվտանգությունը պետք է ապահովեն 3-րդ երկրների ներկայացուցիչներ և ուժեր: Նման բան ընդհանրապես չկա: Ավելին, գրված է, որ ՀՀ-ն երաշխավորում է բեռների, տրանսպորտային միջոցների, ուղևորների անվտանգ երթևեկությունը: Ինչպես կարող է ՀՀ-ն երաշխավորել, եթե ինքը չի վերահսկելու:
Բայց նաև ուզում եմ եռակողմ հայտարարության հետ կապված հետևյալ դիտարկումն անել՝ եռակողմ հայտարարությանը չի կարելի վերաբերվել հատվածական: Օրինակ, նշվում է գերիների, պատանդների, այլ պահվող անձանց փոխանակման և վերադարձի մասին, բայց մինչև հիմա այդ խնդիրը լուծված չէ, ավելի սրվում է Բաքվում տեղի ունեցող բեմականացված դատավարությունների բերումով, որտեղ կիրառվում են արգելված միջոցներ, խոշտանգումներ, այլ արգելված միջոցներ: Եռակողմ հայտարարության մեջ գրված է «Լեռնային Ղարաբաղ», Արդբեջանը պնդում է, որ ԼՂ չկա: Խոսվում է փախստականների վերադարձի մասին՝ ԼՂ և հարակից շրջաններ, բայց հայտարարությունից հետո ընդհակառակը, փախստականների թիվը մեծացել է և տեղի է ունեցել բռնի տեղահանում: Դա լավ մոտեցում չէ՝ եռակողմի դրույթներին վերաբերվել հատվածական: Մի տեղում ասել՝ ուժ չունի, մյուսում վերագրել դրույթներ, որոնք գոյություն չունեն»,- թուրք լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«TRIPP-ի իրագործումն իրականություն է դառնում». Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում (տեսանյութ)
3802:42
Ֆրանսիայում մահացել է Վլադիմիր Վիսոցկու այրին՝ դերասանուհի Մարինա Վլադին
133Երեկ, 23:12
Հուսիները հարվածել են Սաուդյան Արաբիայի կենտրոնական հատվածին
130Երեկ, 23:00
«Յուրաքանչյուր դավաճան առաջին հերթին պատժվում է իր պատվիրատուի կողմից». Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
86Երեկ, 22:36
105-ամյա գերմանացու նկատմամբ հետաքննություն է սկսվել ռազմական հանցագործությունների մեղադրանքով
197Երեկ, 21:54
«Քյարքի անունն էլ Ադրբեջանի հետ կապ չունի». Արգիշտի Կիվիրյան
95Երեկ, 20:30
«Մինչ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
90Երեկ, 20:12
«Վարչապետի հանձնարարությամբ հրապարակված զեկույցում տեղ է գտել բացահայտ կեղծ տեղեկություն». Արսեն Բաբայան
100Երեկ, 19:54