«Երևանի տրանսպորտի հարցը կանգնել է ամբողջ պետության կոկորդին»․ Սամսոն Գրիգորյան

Գործարար Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ ասում եմ, որ երկիրը պետք է կառավարվի նաև որոշակիորեն ինչպես մի մեծ բիզնես և դրա կառավարիչը պետք է նաև բիզնես մտածելակերպ ունենա, շատերն ինձ հակադարձում են, թե պետությունը ոչ մի կերպ չպետք է համեմատել բիզնեսի հետ։
Պետությունը սոցիալական և այլ պարտավորություններ ունի։
Այդ ամենը պարզ և հասկանալի է, սակայն երբ պետություն կառավարելիս չկա բիզնես մտածելակերպ, չի լինում ստանալ նաև ճիշտ կառուցված պետական համակարգ։
Պարզագույն օրինակներ.
Երևանի տրանսպորտի հարցը կանգնել է ամբողջ պետության կոկորդին։ Ինչու՞, որովհետև իշխանությունը մտածում է, որ կոնկրետ տրանսպորտը աշխատում է վնասներով և երբեք չի հաշվի առնում, որ տրանսպորտային համակարգը, ճանապարհային համակարգը դա ուղղակի ներդրում է հետագայում այլ եկամուտներ ստանալու համար։ Այսինքն դու այսօր ունենալով նորմալ ճանապարհներ և նորմալ տրանսպորտային համակարգ՝ թեկուզև դրանք բոլորը քեզ համար աշխատեն վնասով, այլ ավելի մեծ եկամուտներ ես ստանալու զբոսաշրջությունից, առևտրաշրջանառությունից, արտադրությունից՝ ունենում ես ավելի էֆեկտիվ աշխատուժ, աշխատանք, եկամուտ։ Այսինքն պետությունը պետք է թքած ունենար տրանսպորտի վնասների և շահույթի վրա՝ ակնկալելով շատ ավելի մեծ շահույթ մնացած բոլոր ոլորտներից։
Նույն խնդիրը գյուղատնտեսության մեջ է, նույնը ներմուծման և արտահանման։ Թունելային մտածողություն հասկացություն կա, երբ մարդը իր առջև է միայն նայում, չի կարողանում տեսադաշտը լայնացնել, տարբեր ուղիներով մտածել, ամեն քայլից ստանալ բազմաթիվ էֆեկտներ երկարաժամկետ հեռանկարում»։

«Աշոտ Մինասյանն այնքան ազատ է, որ նրան բանտարկելով հնարավոր չէ ճնշել». Գառնիկ Դանիելյան
3818:42
«Եկեղեցում առկա ճգնաժամ»-ի հարցով ԱԺ-ում քննիչ հանձնաժողով կստեղծվի
4618:12
«Էս մի հոգին ցույց տվեց, թե այս տարիների ընթացքում ինչպիսի՞ անվտանգային համակարգ է կառուցվել». Արա Պողոսյան
5817:54
«Այսուհետ ՀՀ-ում ապրող ցանկացած հայ պետք է մտավախություն ունենա, որ կարող է տան դուռը բացել և տեսնել զինված ադրբեջանցի»․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
6616:36
«Դուրս եկեք իմ անձնական էջերից, իմ անձնական կյանքից»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
10216:18
«Ադրբեջանցի զինծառայողը պետք է պատասխանատվության ենթարկվի»․ բողոքի ակցիա՝ ԱԱԾ-ի դիմաց (տեսանյութ)
7715:18
Ըստ տուժածի քրոջ՝ ադրբեջանցին պատանդ է վերցրել երեխաներին, իսկ մայրը նրանց պաշտպանելիս կորցրել է ձեռքի 3 մատները (տեսանյութ)
8514:36
««Մանախը» երեկվանից ձերբակալված է»․ Աննա Ծառուկյան
9114:18