Հութիները հայտարարել են ԱՄՆ-ի հետ բանակցելու պատրաստակամության մասին

Եմենի «Անսար Ալլահ» շարժումը (հութիներ) հայտարարել է ԱՄՆ վարչակազմի հետ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին, եթե Վաշինգթոնը համապատասխան մտադրություն ցուցաբերի։ Այս մասին հայտնում է Al Arabiya-ն՝ վկայակոչելով շարժման անանուն ներկայացուցչին։
«Ամերիկյան ագրեսիան չարդարացված հարձակում է և մեր ինքնիշխանության խախտում։ Բանակցությունների ուղիները կարող են բաց լինել, մենք միշտ աջակցել ենք երկխոսությանը»,- ասել է շարժման ներկայացուցիչը։ Միաժամանակ, հեռուստաալիքի զրուցակիցը նշել է, որ հութիները պատրաստ են խաղաղության, եթե կարգավորման «լուրջ փորձ» արվի։
Անսար Ալլահի խոսնակը նաև զգուշացրել է, որ «ագրեսիան թույլ չի տա Վաշինգթոնին հասնել իր նպատակներին»։ «Մեր պատասխանը ԱՄՆ-ի գործողություններին կլինի կոշտ և զսպող»,- հավելել է նա։
Հիշեցնենք՝ մարտի 15-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Եմենում հութիների դեմ լայնածավալ ռազմական գործողություն սկսելու մասին։ Շարժման Առողջապահության նախարարության տվյալներով՝ ԱՄՆ ավիահարվածների հետեւանքով զոհվել է 31 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 100-ը։

Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
1119:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
3319:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8419:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
5919:00
«Կարճատև այցով վերադառնում եմ Երևան»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
9317:48
«ՀՀ կուսակցությունների մեծ մասը մեկ անձի շուրջ են․ չլինի Նիկոլ Փաշինյանը, ՔՊ-ում առնետավազք կսկսվի»․ Նաիրի Հոխիկյան
8717:12
«Բրյուսելը փորձում է նսեմացնել Վրաստանի՝ կապող օղակի դերը». Պապուաշվիլի
13816:49
«Ընդդիմության թեկնածուն մահացել է պետության պատասխանատվության տակ գտնվող տարածքում»․ Մեսրոպ Եսայան
9016:36