Զանգեզուրի կոմբինատը շռայլ նվիրատվություններ է անում վարչապետի տիկնոջ հիմնադրամին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում» կառավարական մակարդակով բաժնեմասի տեր դառնալուց հետո՝ կոմբինատը առատ նվիրատվություններ է արել Աննա Հակոբյանի հիմնադրամին:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2022 թվականի հունվարի 5-ին հայտարարեց, որ ՀՀ Կառավարությունը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի՝ ՀՀ սեփականություն հանդիսացող 15 % բաժնետոմսերով հավաստված իրավունքները հանձնել է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» հավատարմագրային կառավարմանը: Հայտարարեց նաեւ, որ առաջին անգամ է՝ պետությունը բաժնեմաս ունի «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում»:
Իհարկե, հետո միլիարդներ մսխվեցին ԱՆԻֆ-ում, բայց դա չէր խանգարել, որ ԶՊՄԿ-ն 2 տարի անընդմեջ նվիրատվություններ անի վարչապետի տիկնոջ հիմնադրամին:
Պաշտոնական փաստաթղթերից «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 2023 եւ 2024 թվականներին ԶՊՄԿ բարեգործական հիմնադրամի անունից առաջին անգամ՝ 20 մլն դրամ, իսկ 2-րդ անգամ 50 մլն դրամ է փոխանցվել «Իմ քայլը» հիմնադրամին, որի գործադիր տնօրենը Աննա Հակոբյանն է՝ վարչապետի տիկինը:
«Ժողովուրդ» օրաթերթը նույն պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ այս գումարով ԶՊՄԿ բարեգործական հիմնադրամը քվանտային ֆիզիկայի բնագավառում համատեղ կրթական ծրագիր է իրականացնում «Իմ քայլը» հիմնադրամի հետ՝ Quanta-ն։
Հարկ է նշել, որ «Իմ քայլը» հիմնադրամի նվիրատուների ցանկում նշվածից հասկանում ենք, որ միայն ԶՊՄԿ հիմնադրամի հետ է իրականացվել կրթական ծրագիր։
Այսպիսով, ինչպես հաճախ է հնչում հանրային միջավայրում, նախկիններին մեղադրելով թալանի, բիզնեսներին փայ մտնելու համար՝ Փաշինյանի իշխանությունը հեշտ միջոց գտավ փայ մտնելու գործընթացը շղարշելու հարցում»:
Մանրամասները՝ թերթի համարում:

«Վաղը ՔՊ-ն է կանգնելու նույն կոտրված հայելու առաջ»․ Սոնա Աղեկյան
2017:36
«224 զոհվածների տարելիցը պետական օրակարգում գրեթե չերևաց»․ Դավիթ Անանյան
2817:24
«Մակրոնը սահմանել է իր անհատական հակառեկորդը»․ Արտակ Զաքարյան
4417:12
«Խաղաղություն չի լինում, եթե կոնֆլիկտի պատճառները չեն քննարկվում և չեն հաղթահարվում»․ Իրինա Յոլյան
4816:54
«Ադրբեջանն իր հետագա քաղաքական պահանջների համար հիմք է ստեղծում». Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
5116:48
«ԱՄՆ-ն ցանկանում է վերադառնալ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին»․ #CNN
12516:42
Ռուբեն Մխիթարյանը՝ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու (տեսանյութ)
4916:36
Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
5716:30