Երկուշաբթի, 14 սեպտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +26 °C

«Խիստ արձագանքում եք ՀԱՊԿ-ի, Բելառուսի վերաբերյալ հարցերին, բայց նույն կերպ չեք արձագանքում Ադրբեջանին». Արամ Վարդևանյանը՝ ՔՊ-ին

«Խիստ արձագանքում եք ՀԱՊԿ-ի, Բելառուսի վերաբերյալ հարցերին, բայց նույն կերպ չեք արձագանքում Ադրբեջանին». Արամ Վարդևանյանը՝ ՔՊ-ին
42
Այսօր, 16:18

«Գիտե՞ք՝ որտեղ է դիսոնանսը. դուք այդքան էմոցիոնալ, խիստ արձագանքում եք ՀԱՊԿ-ի, Բելառուսի վերաբերյալ հարցերին, բայց նույն կերպ չեք արձագանքում Ադրբեջանին»,- խոսքն ուղղելով իշխող ուժին՝ ասաց ընդդիմադիր փոխխոսնակ Արամ Վարդևանյանը:

Ավելի վաղ խորհրդարանի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, արձագանքելով ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանին, հիշեցրել էր, թե ինչու էր Բելառուսում Հայաստանի դեսպանը կանչվել խորհրդակցությունների։ «Էն բանից հետո, երբ Բելառուսի նախագահը հրապարակայնորեն հայտարարել է, որ 44-օրյա պատերազմն իրենք Ադրբեջանի հետ պլանավորել են: Բելառուսը երկիր է, որը ՀԱՊԿ անդամ է։ Այնքան կտևեն այդ խորհրդակցությունները, մինչև մենք պարզաբանում կամ ներողություն լսենք, պա՞րզ է»,- խիստ տոնով ասել էր Ռուբինյանը:

Արամ Վարդևանյանի ելույթը