«Ընդվզեցուցիչ երևույթ, որը մեր անմիաբանության և անհեռատես քաղաքականության հետևանքն է»․ Արամ Ա

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսը հանդես է եկել հայտարարությամբ․ «Խոր ցաւով ու ընդվզումով դիտեցինք ընկերային ցանցերը ողողած այս տեսերիզները (video-ները)։ Հայաստանի «բարեկամները» կը պարեն Շուշիի մէջ եւ «հիացումով» կը դիտեն ու կը լսեն՝ մեր սուրբերու աղօթքով, նահատակներու արիւնով ու ժողովուրդին ստեղծագործ ոգիով դարերու ընթացքին կանգնած մեր եկեղեցիները ու պատմա-մշակութային կոթողները որպէս Ալպանական կառոյցներ։ Պատմութեան ի՜նչ ահաւոր խեղաթիւրում մեր աչքերուն դիմաց...։
Արդարեւ, ընդվզեցուցիչ երեւոյթ մը, որ հետեւանք է մեր անմիաբանութեան ու անհեռատես քաղաքականութեան։ Ցաւալի երեւոյթ մը, որ մեզ պէտք է մղէ ինքնագիտակցութեան եւ համախմբուելու մեր հայրենիքին ու ազգին գերագոյն ու ընդհանրական արժէքներուն, շահերուն ու իտէալներուն շուրջ։
Կը յուսանք ու կ՚աղօթենք, որ «իրական» Հայաստանէն մասեր Շուշիի ճակատագրին չենթարկուին՝ խաղաղութեան կեղծ շպարի ետին...»։

«Երբ հանրային լրատվամիջոցը նույն հանրության ձեռքում կառավարությանը վերահսկելու գործիք է, ոչ թե հակառակը». Արշալույս Մղդեսյան
501:12
Բանանով ճամփորդը. թեմատիկ զրույց՝ Էդգար Ղազարյանի հետ (տեսանյութ)
6300:06
ԱՄՆ-ի երրորդ ավիակիրն է ժամանել Մերձավոր Արևելք
150Երեկ, 23:55
«Պետություն-մասնավոր համագործակցությո՞ւն, թե՞ խնամի-ծանոթ-բարեկամ». Անուշ Պողոսյան
68Երեկ, 23:48
Իրանը Հորմուզի նեղուցի վրա խոցել է ամերիկյան MQ-1 անօդաչու թռչող սարք
107Երեկ, 23:43
Սաուդյան Արաբիայում հայտնաբերվել են անսովոր երկրաչափությամբ առեղծվածային քարե շրջաններ (լուսանկար)
126Երեկ, 23:30
Ղրիմի կամուրջը զգալի վնասներ է կրել Ուկրաինայի ԶՈՒ հարվածի հետևանքով․ կամարը թեքվել է
119Երեկ, 23:19
Աննա Հակոբյանն ու Սրբուհի Գալյանը ներկա են եղել ընտանեկան բռնության թեմայով բանավեճին
73Երեկ, 22:42