Երկուշաբթի, 14 սեպտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +27 °C

«Կդիմեմ, որ սպառնալիքների մասով իրավապահները զբաղվեն»․ Էդգար Ղազարյան

«Կդիմեմ, որ սպառնալիքների մասով իրավապահները զբաղվեն»․ Էդգար Ղազարյան
44
Այսօր, 13:42

«Ես որևէ մեկին, այդ թվում Սասուն Միքայելյանին չեմ վիրավորել և զարմացած եմ, որ 2 բարձրագույն կրթություն ունեցողը կարող է իրեն այդպես պահել։ Նրա այսօրվա հոգեվիճակը պայմանավորված է իր կարգավիճակով և ես միայն կարող եմ կարեկցել այդ վիճակի համար, բայց չեմ էլ կարեկցում»,- Yerevan Tribune-ի եթերում ասել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Սասուն Միքայելյանի՝ ԱԺ նիստում արած հայտարարությանը։ «Սպառնալիքների մասով կարծում եմ իրավապահները կզբաղվեն, ես կդիմեմ։ Ինքը սովորական գործիչ չի, ԵԿՄ վարչության նախագահն է, իսկ ԵԿՄ-ն հիմա ռազմականացված կազմակերպություն է, հետևաբար նրա սպառնալիքները՝ առավել ևս դաժան հետևանքների վերաբերյալ, կարծում եմ՝ բավականաչափ իրական կարող են լինել։ Ուզում եմ հիշեցնել, որ կարծեմ 2008թ․ նրա տարածքներից մեկի խուզարկության ժամանակ հայտնաբերվել էր մեծ քանակությամբ ապօրինի զենք և ռազմամթերք, և այդ ամենի համադրությունը կարծում եմ, որ ավելի իրական է դարձնում սպառնալիքները, և իրավապահները պետք ա հիմիկվանից իրեն վերցնեն հսկողության տակ»,- շարունակել է ընդդիմադիր գործիչը։

«Սպառնալիքների մասով, կարծում եմ, իրավապահները կզբաղվեն, ես կդիմեմ»․ Էդգար Ղազարյան