«Խաղաղություն չի լինում, եթե կոնֆլիկտի պատճառները չեն քննարկվում և չեն հաղթահարվում»․ Իրինա Յոլյան

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Էթնիկ զտված Արցախում՝ մի խումբ դիվանագետների ներկայությամբ, Հիքմեթ Հաջիևի կողմից հայ ժողովրդի դեմ իրականացված մշակութային ու կրոնական դիվերսիային իշխանությունը որևէ կերպ չի արձագանքում։
Ասում են՝ խաղաղությունը խնամքի կարիք ունի։ Հետաքրքիր է՝ այդ «խնամքը» փակ դռների հետևում քննարկվո՞ւմ է ադրբեջանական կողմի հետ, որպեսզի նրանց հակահայ քաղաքականությունը նույնպես քննարկման առարկա դառնա և պարզվի, որ այն խաղաղության խնամքից չի բխում։
Բաքվի բանտերում հայերի մաշկից քերում են դաջված խաչերը։ Սա՞ էլ է խաղաղության համատեքստից բխում։
Ի վերջո, ո՞ւմ շահն է սպասարկում իշխանությունը։
Խաղաղություն չի լինում, եթե կոնֆլիկտի պատճառները չեն քննարկվում և չեն հաղթահարվում։ Այդ դեպքում դրանք ընդամենը կոնսերվացվում են՝ ժամանակավորապես պահվում «պահոցում»»։

«Մակրոնը սահմանել է իր անհատական հակառեկորդը»․ Արտակ Զաքարյան
1217:12
«Խաղաղություն չի լինում, եթե կոնֆլիկտի պատճառները չեն քննարկվում և չեն հաղթահարվում»․ Իրինա Յոլյան
2316:54
«Ադրբեջանն իր հետագա քաղաքական պահանջների համար հիմք է ստեղծում». Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
3016:48
«ԱՄՆ-ն ցանկանում է վերադառնալ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին»․ #CNN
7216:42
Ռուբեն Մխիթարյանը՝ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու (տեսանյութ)
3216:36
Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
4116:30
«Խիստ արձագանքում եք ՀԱՊԿ-ի, Բելառուսի վերաբերյալ հարցերին, բայց նույն կերպ չեք արձագանքում Ադրբեջանին». Արամ Վարդևանյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)
4416:18
«8 տարի է՝ իշխանություն եք, ու մենք ձեռքբերում չունենք». Արամ Վարդևանյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)
4716:06