«Վաղը ՔՊ-ն է կանգնելու նույն կոտրված հայելու առաջ»․ Սոնա Աղեկյան

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյաան գրառումը. «Մակրոնի 16%-ը՝ Փաշինյանի համար շատ լուրջ դաս.
Միջազգային ԶԼՄ-ները գրում են, որ Ֆրանսիայում Էմանուել Մակրոնի վարկանիշը հասել է ռեկորդային ցածր մակարդակի՝ ընդամենը 16%։ Եվ սա այն դեպքում, երբ Մակրոնը դեռ փորձում է պահպանել իր քաղաքական ազդեցությունը։ Բայց հասարակությունը, կարծես, արդեն իր գնահատականը տվել է։
Իսկ հիմա՝ մի քանի հազար կիլոմետր այս կողմ։
Նիկոլը ճիշտ կանի ուշադիր հետևի Ֆրանսիային, որովհետև քաղաքականության մեջ կա մի պարզ օրենք՝ իշխանությունը կարող է երկար ժամանակ խաբել սեփական քարոզչությամբ, բայց չի կարող անվերջ խաբել իրականությանը։
Մեր երկրի անվտանգությունը թուլանում է, հասարակությունը բաժանված է «սևերի» ու «սպիտակների», իսկ հիմնավոր քննադատությունը ներկայացվում է որպես թշնամություն, իշխանության խոսքն աստիճանաբար բախվում է մարդկանց առօրյա իրականությանը։
Մակրոնի օրինակը պարզապես ցույց է տալիս, որ իշխանության ամենամեծ վտանգը հասարակության վստահության կորուստն է։
Առողջ դատողություն ունեցող մարդիկ իշխանությանը գնահատում են ոչ թե մամուլի հաղորդագրություններով, այլ՝ իրական գետնի վրա։ Այստեղ է, որ Նիկոլը պետք է հասկանա ամենակարևորը՝ իշխանությունը աթոռ չէ, այն ժողովրդի ժամանակավոր վստահությունն է։
Այսօր Մակրոնը վաստակեց 16 տոկոս, վաղը ՔՊ-ն է կանգնելու նույն կոտրված հայելու առաջ ու այդ պահին այլևս չեն օգնի ո՛չ կարգախոսները, ո՛չ քարոզչությունը, ո՛չ հակառակորդներին արատավորող պատմությունները…
Ու էստեղ հնչում է հարց՝ ի՞նչ արեցիք, պարոնա՛յք թրաշամանուկներ, մեր երկրի հետ, երբ արհեստականորեն ստեղծած էյֆորիայի տակ մարդիկ ձեզ հավատում էին, հը՞»։

«Վաղը ՔՊ-ն է կանգնելու նույն կոտրված հայելու առաջ»․ Սոնա Աղեկյան
2017:36
«224 զոհվածների տարելիցը պետական օրակարգում գրեթե չերևաց»․ Դավիթ Անանյան
2817:24
«Մակրոնը սահմանել է իր անհատական հակառեկորդը»․ Արտակ Զաքարյան
4417:12
«Խաղաղություն չի լինում, եթե կոնֆլիկտի պատճառները չեն քննարկվում և չեն հաղթահարվում»․ Իրինա Յոլյան
4816:54
«Ադրբեջանն իր հետագա քաղաքական պահանջների համար հիմք է ստեղծում». Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
5116:48
«ԱՄՆ-ն ցանկանում է վերադառնալ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին»․ #CNN
12516:42
Ռուբեն Մխիթարյանը՝ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու (տեսանյութ)
4916:36
Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
5716:30