Շիրակի մարզում մանակահասակ 3 եղբայրներ ջերմային այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց
![]() 457 Հինգշաբթի, 20 մարտի, 2025 թ., 10:24 Մարտի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 19։35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մուշի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ շտապօգնության խումբը «աջ վերին վերջույթի միջին 1/3-ի ջերմային այրվածք» ախտորոշմամբ «Գյումրու մոր և մանկան ավստրիական մանկական հիվանդանոց» է տեղափոխել Շիրակի մարզի բնակիչներ 2,5 ամյա Հ․ Հ․-ին, «ձախ վերին վերջույթի միջին 3-ի այրվածք» ախտորոշմամբ 1,5-ամյա Լ․ Հ․-ին և «Գոտկային շրջանի և վերին շրթունքի ջերմային այրվածք» ախտորոշմամբ 1,5 ամյա Մ․ Հ․-ին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկաններին երեխաների 28-ամյա մայրը հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 17։50-ի սահմաններում, տան խոհանոցում որդին՝ Հ․ Հ․-ն, պատահաբար ձեռքով քաշել է գազօջախի վրա դրված տաքացող ճաշի կաթսան, որը շրջվելով լցվել է վերջինիս և նրա եղբայրների վրա՝ պատճառելով տարբեր աստիճանի այրվածքներ: |
Թուրքիայում շարունակում են մոլեգնել հրդեհները (տեսանյութ)
23914:41Ողբերգական ավտովթար՝ Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհին
14212:36Հնդկաստանի քիմիական գործարանում պայթյունի հետևանքով 34 մարդ է զոհվել (տեսանյութ)
25610:04Արմավիրում քամու հետևանքով պոկվել է շենքի տանիք, վնասվել են ավտոմեքենաներ, էլեկտրալարեր
303Երեկ, 19:30Երկրաշարժ՝ Հայաստանում
284Երեկ, 13:18Թուրքիայում հրդեհների պատճառով Իզմիրի օդանավակայանը փակ է (տեսանյութ)
547Երեկ, 12:34Նոր Հաճնի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է կնոջ մարմին
425Երեկ, 11:24Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
35729.06.2025, 19:30