Երեքշաբթի, 01 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«ՌԴ-ն իր «վաստակի» պտուղներն է քաղում»․ Տաթևիկ Հայրապետյան

«ՌԴ-ն իր «վաստակի» պտուղներն է քաղում»․ Տաթևիկ Հայրապետյան
114
Այսօր, 16:42

ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը թելեգրամյան իր ալիքում գրել է. «Այս կադրերը հրապարակել են ադրբեջանական լրատվամիջոցները, որպեսզի ցույց տան, թե ինչպես են վարվում ՌԴ քաղաքացիների հետ, որոնք ենթադրաբար կապ ունեն թմրանյութերի տեղափոխման հետ։ Սա արվել է հատուկ ու թիրախային։ Երեկ էլ հստակ նպատակադրված կերպով ստորացնում էին «Սպուտնիկ Ադրբեջանի» լրագրողներին։
Ինչ ասեմ՝ ՌԴ մեծ «վաստակ» ունի Ադրբեջանին ոգևորելու հարցում, հիմա քաղում է դրա պտուղները, ու սա դեռ սկիզբն է։
Հիշեցնեմ, որ այս թեմայով բոլոր նյութերը հասանելի են իմ տելեգրամյան ալիքում։ Հղումը ևս մեկ անգամ կդնեմ մեկնաբանության բաժնում»: