«Քաղաքապետարանի առջևի թավշյա սիզամարգի տեղում հիմա անհամադրելի բույսեր են»․ Քրիստինա Վարդանյան

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կարմիր, դեղին, գազարագույն, թե՞ թավշյա կանաչ։
Ճարտարապետությունն իր մեղեդին ունի, կարևոր է աղմուկով չխանգարել։
Քաղաքապետարանի շենքի առջևի նախկին թավշյա սիզամարգը հենց այդպես էր աշխատում՝ պարզ, կանաչ հարթություն, որ շեշտում էր շենքի հզոր ճարտարապետությունը, տալիս էր հանգիստ ու արժանապատիվ տեսք։
Հիմա այդ տեղում խայտաբղետ բույսեր են՝ գունավոր, անհամադրելի, շփոթեցնող։ Աչքը մոլորվում է, շենքը մղվում է ետին պլան։ Ո՛չ ճաշակ, ո՛չ գրագիտություն։ Ծաղկային ձևավորումն իր օրենքներն ունի, համաձայն որի, ծաղկանոցը տարածքի 2-5% պետք է կազմի, գույներից չեմ էլ խոսում… Եվ ամենակարևորը՝ չկա հարգանք տարածքի հանդեպ։
Ամեն «նախկին» որոշում չէ, որ պետք է փոխեք։ Ցավում եմ, որ լանդշաֆտային ճարտարապետության և կանաչապատման այս պարզ օրենքները դեռ ապացուցել է պետք»։

Նոր ընձառյուծ՝ «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում (տեսանյութ)
150520.10.2026, 20:13
«Ծառի բնի յուրաքանչյուր գոյացություն հիվանդության ապացույց չէ»․ Քրիստինա Վարդանյան
77619.10.2026, 11:00
ՀՀ-ի և Ղրղզստանի միջև ստորագրվել է Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված համագործակցության հուշագիր
86418.10.2026, 02:06
«Երևանի օդի աղտոտվածության ազդեցությունը առողջության վրա վերջին ամսում համարժեք է 22.8 ծխախոտ ծխելուն». Արամ Գևորգյան
94516.10.2026, 21:54
«Ինչու է Ամուլսարի հանքն անթույլատրելի». Գեղամ Օհանյան
104814.10.2026, 18:30
Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե (լուսանկար)
106713.10.2026, 19:48
«Սա է ձեր հարկերով արվող «կանաչապատումը»». Քրիստինա Վարդանյան
124210.10.2026, 01:06
«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
135407.10.2026, 01:06