«Առնվազն 2 ոստիկանի ձերբակալման հիմքեր կան»․ Ռոման Երիցյան

Քննչական կոմիտեի դիմաց են հավաքվել քաղաքացիներ՝ իրենց դժգոհությունը հայտնելու արցախցի Տիգրան Ուլուբաբյանի նկատմամբ Ոստիկանության Լոռու մարզային վարչությունում կատարված բռնության և բռնություն կատարած ոստիկանների ձերբակալված չլինելու առնչությամբ։
«Այսօր ակնկալվում է առանցքային քննչական գործողություն․ տեղի է ունենալու մեղադրյալի լրացուցիչ հարցաքննություն, խոշտանգման հարցերով վարչության քննիչներն են քննություն իրականացնելու, մինչ այդ Տիգրան Ուլուբաբյանին հարցաքննել են Լոռու մարզային վարչության քննիչները»,- այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց փաստաբան Ռոման Երիցյանը։
Նրա խոսքով՝ եթե մինչև հիմա Քննչական կոմիտեն ոստիկաններին չձերբակալելը պայմանավորում էր խոշտանգում իրականացրած անձանց իդենտիֆիկացիա չլինելու հիմքով, ապա այսօր Տիգրան Ուլուբաբյանը հստակ մատնանշելու է առնվազն երկու ոստիկանի՝ այդ թվում Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետին։ «Հարցաքննության ընթացքում Տիգրանը տվյալ անձանց մատնանշելու է որպես Քրեական օրենսգրքով արգելված արարք կատարողների, ինչը ձերբակալման հիմք է։ Տիգրանը նաև իր շորերն է բերել, որոնց վրա ակնհայտ առկա են բռնության հետքեր։ Իրավական առումով առաջացել են առնվազն այդ երկու ոստիկաններին ձերբակալելու հիմքեր։ Քննչական կոմիտեն կձերբակալի, թե ոչ․ բոլորիս համար պարզ է, որ ՔԿ-ն խոշտանգման գործերով վարում է խտրական դատավարություն»,- նշեց փաստաբանը։

«Ճնշումների ներգործությամբ երբեք չեմ հեռանա, դա կարող է կործանարար լինել Եկեղեցու և ազգի համար»․ Գարեգին Բ (տեսանյութ)
020:36
«Խաղաղությունը խարսխված պետք է լինի իրավունքների պաշտպանության վրա՝ փոխադարձ, և ոչ միակողմանի»․ Գարեգին Բ (տեսանյութ)
2020:24
«Եթե ԱԱԾ-ն որոշի, որ Կաթողիկոսը X-ն է, ի՞նչ կանեք»․ հարց՝ Գարեգին Բ-ին (տեսանյութ)
4220:06
«Փաստեր չունենք, որ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը կապ ունեն աղանդավորական կազմակերպությունների հետ»․ Գարեգին Բ (տեսանյութ)
3619:48
«Բարգավաճ Հայաստան»-ն Արարատում է. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
4419:42
«Եկեղեցին ճիշտ չի համարում նրանց կեցվածքը, բայց չենք կարող նրանց բնորոշել որպես տիրադավ»․ Գարեգին Բ (տեսանյութ)
4119:36
Մարկո Ռուբիոն խոստովանել է, որ Իրանը դեռևս շատ անօդաչու թռչող սարքեր ունի
9519:28
«Եթե Նիկոլ Փաշինյանը Ձեր դուռը գա, կընդունե՞ք, կներե՞ք նրա մեղքերը»․ հարց՝ Գարեգին Բ-ին (տեսանյութ)
6019:24