«Եկեղեցին հարկատու է․ արդեն հարկ ենք վճարում նաև մոմերի արտադրության հումքի համար»․ Գարեգին Բ

«Եկեղեցին հարկատու է և հարկեր վճարում է»,- այս մասին լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում նշեց Գարեգին Բ Կաթողիկոսը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ իշխանությունն անընդհատ ուզում է հարկային դաշտ բերել Եկեղեցուն։
«Սակայն գույքահարկի վերաբերյալ առանձին հանձնաժողով ստեղծվեց, թե որ գույքերի համար պետք է հարկ սահմանվի։ Այդ գործընթացը դադարեցվեց, և այսօր արդեն կամայական կերպով մեզ փաստաթղթեր են ներկայացնում, որտեղ ոչ միայն գույքահարկն է հաշվարկված, այլ նաև տույժերը և տուգանքները։ Մենք այդպիսի մի գրություն ստացել ենք Վաղարշապատ համայնքից»,- նշեց Վեհափառ Հայրապետը։
Նա նաև հավելեց, որ եկեղեցին հարկ է վճարել նաև մոմերի արտադրության հումքի դիմաց․ «Թեև մինչև այս պահը այդ հումքի համար նման վճարում չի եղել։ Այն ազատված էր եղել հարկից, բայց արդեն, որքան որ տեղեկացված եմ, փոփոխություն է կատարվել օրենսդրության մեջ, և մոմերի պատրաստման նյութը արդեն չի դիտվում որպես ծիսական առարկա և ենթակա է հարկման»։

«Բաքվի բարբարոսական վարչախմբի ԶԼՄ-ներով այսօր հստակ քարոզչական գիծ է տարվում». Վարդան Ոսկանյան
4620:54
Գագիկ Ծառուկյանը և «Բարգավաճ Հայաստան»-ը դատական հայց են ներկայացրել ընդդեմ «Հայաստանի հանրային հեռուստատեսության»
8720:12
Հովհաննես Սահակյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել
7020:00
«Հետագա անելիքները քննարկում ենք ընդդիմադիր դաշտի մեր գործընկերների հետ». Ռոբերտ Քոչարյան
6419:30
«Անջատեք ձեր ներվերը ու համատեղ աշխատելով հետ բերեք ընդդիմադիրների գողացված ձայները». Անժելա Էլիբեգովա
6319:24
«5 տարում ընտրողների թիվը 91.531-ով պակասել է». Սուրեն Սահակյան
5619:18
«Միայն 4 ընտրատեղամասի համեմատությամբ ԲՀԿ-ն 120 ձայն է հետ բերել». Արման Աբովյան
7018:36
«Հայաստանում պետք է լինի արտահերթ ընտրություն». Հովհաննես Իշխանյան
7318:30