«Այդքան դյուրին չէ Հայոց հայրապետին հրաժարական պարտադրել». Գարեգին Բ

«Ակնհայտ է, որ ձեր դեմ հարուցված քրգործը քաղաքական ճնշման գործիք է. եթե դատարանը կայացնի անբարենպաստ, ապօրինի որոշում, ինչպե՞ս կարձագանքի ՀԱԵ-ն, ի՞նչ անելիք ունենք մենք, ի՞նչ անելիք ունի հավատավոր հոտը»,- ասուլիսի ժամանակ դիմելով Ամենայն հայոց կաթողիկոսին՝ հարցրեց լրագրողը: «Եկեղեցու նկատմամբ հարուցված են տասնյակից ավելի քրեական վարույթներ. որոշ է, որ ամեն կերպ ջանք է գործադրվում, որպեսզի իրենց կամքին ենթարկեցվի եկեղեցին ու որպեսզի հասնեն իրենց նպատակին՝ հեռացնել Հայոց հայրապետին իր պաշտոնից: Եթե այդ նպատակի իրագործման համար նման գործողության դիմեն՝ ձերբակալեն Հայոց հայրապետին, անշուշտ պիտի ենթարկվենք գործող օրենքին: Եթե անարդար է, բնականաբար բոլոր միջոցները պիտի կիրառենք, որպեսզի արդարությունը հաղթող լինի, անարդարությունը գործադրության չդրվի: Եթե չհաջողեցինք, բնականաբար, ինչպես մեր մյուս հոգևորականների դեպքում է, պատրաստ ենք հանձնառությամբ կյրելու այդ անարդար պատիժը, բայց որևէ դեպքում մեր դիրքորոշումը չի փոխվելու»,- ասաց Գարեգին Բ-ն: Հարցին՝ եթե իշխանությունները այնուամենայնիվ կարողանան հասնել ձեր հեռացմանը, ձերբակալմանը, դա կլինի անձնական պարտությո՞ւն, թե՞ հարված ամբողջ եկեղեցուն, ասաց. «Այդքան դյուրին չէ Հայոց հայրապետին հրաժարական պարտադրել: Եկեղեցին ունի իր կանոնական սկզբունքները ու Հայոց հայրապետի պաշտոնազրկումը ենթակա չէ որևէ իշխանության, անձի, կառույցի տնօրինմանը»:

Երեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղել
3820:00
«Փոխանակ ավտոբուսները կարգի բերեն, տան մարզերին, արևի ու անձրևի տակ փտեցնում են»․ Ոսկան Սարգսյան
4419:30
Իշխան Զաքարյանի գործով կնքվել է հաշտության համաձայնություն. ՀՀ-ին կվերադարձվի 305 միլիոն դրամ
7718:12
«Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
6017:36
«Քաղաքացու իրավունքները չեն կարող զոհաբերվել պետական վարչարարության արդյունավետության անվան տակ»․ Մհեր Կարագոզյան
7716:48
«Արցախը մեր Սուրբ հողն է, այդ հողն ուրացողները սրբապիղծներ են»․ Մանուել Մանուկյան
7716:36
«Տարօրինակ ու անբնական բաներ են տեղի ունենում աշխարհում»․ Նաիրի Հոխիկյան
8915:30
«1993-ի հունիսի 27-ին Արցախի ինքնապաշտպանության ուժերը մտան Մարտակերտ»․ Արթուր Խաչատրյան
7115:12