Նոր կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու մահացել

Այսօր՝ հունիսի 2-ին, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել Երևանում կառուցվող էլիտար բազմաբնակարանային շենքում։ Ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցի 14/1 նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, իրավապահները պարզել են, որ մահացածը նշված շինհրապարակում աշխատող, Արարատի մարզի բնակիչ 34-ամյա բնկիչ Սարգիս Ս-ն է, ով, ըստ նախնական տեղեկությունների, էլիտար կառուցվող շենքի 4-րդ հարկից վայր է ընկել։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կառուցվող էլիտար շենքում բացակայում էր ցուցանակը, թե ով է կառուցապատողը, ով է պատվիրատուն, երբ է սկսվել և երբ է ավարտվելու շինարարությունը, մինչդեռ օրենքի պահանջն է, որ ցուցանակը պետք է լինի։
Այսօր սա երկրորդ դեպքն է, երբ նոր կառուցվող շենքի շինհրապարակում ողբերգական դեպք է տեղի ունենում։
Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժնում, միաժամանակ նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մասիս-Էջմիածին ավտոճանապարհի Էջմիածնի խճուղու թիվ 9 հասցեում շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ բետոնե ծածկի փլուզում է տեղի ունեցել։
Օպերատիվորեն ժամանել են նաև «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ 2 բրիգադ, ովքեր տեղում 2 հոգու անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց։
Տեղում պարզվել է, որ բետոնե ծածկի փլուզման հետևանքով կա նաև 1 զոհ։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ բախվել է կամրջի բետոնե ծածկին, կոնտեյներն ընկել է
6500:30
Բանակցություններին զուգահեռ Ուկրաինան զանգվածային հարձակումներ է իրագործել Ռուսաստանի խորքում
93Երեկ, 22:48
Վաշինգթոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղել
224Երեկ, 20:25
Արցախի Կարմիր Շուկա գյուղի մոտ ադրբեջանցի տրակտորիստը պայթել է ականի վրա
157Երեկ, 19:00
Իռլանդիայում Բայդենի և նրա ընտանիքի անդամների վրա կաթի տուփեր են նետել (տեսանյութ)
253Երեկ, 17:13
Նոր կադրեր՝ Փարաքարում տեղի ունեցած հրդեհից (տեսանյութ)
127Երեկ, 15:30
Օկուպացված Արցախում տրակտոր է պայթել ականի վրա
107Երեկ, 15:24
Կրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում կինը հանկարծամահ է եղել
116Երեկ, 14:54