«ԱՊՀ երկրները Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումին կմասնակցեն բարձր մակարդակով». Ուշակով

ԱՊՀ երկրները ավանդաբար կմասնակցեն Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումին (ՍՊՄՏՖ-ին) բարձր մակարդակով, հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Ինչպես միշտ, սպասվում է մի շարք երկրների փոխնախագահների, փոխվարչապետերի և տնտեսական նախարարների մասնակցությունը։ Ավանդաբար, ԱՊՀ երկրներն ակտիվորեն կմասնակցեն բարձր մակարդակով», - երեքշաբթի օրը լրագրողներին ասել է Ուշակովը։
Ռուսաստանի նախագահի օգնականի խոսքով, սպասվում է Ադրբեջանի, Բելառուսի, Բոսնիա և Հերցեգովինայի, Վիետնամի, Զիմբաբվեի, Ինդոնեզիայի, Եմենի, Ղազախստանի, Կամերունի, Ղրղզստանի, Կոլումբիայի, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության, Կուբայի, Լիբանանի և Մյանմայի փոխնախագահների, փոխվարչապետերի և նախարարների մասնակցությունը։
Կմասնակցեն նաև ներկայացուցիչներ Նիկարագուայից, ԱՄԷ-ից, Սաուդյան Արաբիայից, Սենեգալից, Սերբիայից, Սիերա Լեոնեից, Ուրուգվայից, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունից և այլ երկրներից։
Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումը տեղի կունենա այս տարի հունիսի 3-ից 6-ը։

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
89616.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
83115.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
60314.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
132013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
64212.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
168310.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
183209.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
76609.11.2026, 15:18