«Իշխանությունը վտանգավոր դիրք է բռնել». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ադրբեջանը վերջին 5-6 օրերին, համակարգային ձևով խախտում է հրադադարի ռեժիմը ճակատի տարբեր ուղղություններով և փորձում այն վերագրել հայկական կողմին:
ՊՆ արձագանքն այն մասին, թե իրենք հաղորդագրություններ են տալիս միայն «վտանգավոր կրակոցների» ժամանակ, պարզ լեզվով ասած, նշանակում է, որ խախտումներ կան, բայց դրանք անկանոն բնույթ են կրում:
Սահմանագծի այն ուղղությունները, որտեղ այս օրերին Ադրբեջանն ակտիվ է, արձանագրվել է մի օրինաչափություն: Դրանք բոլոր տեղերում արձանագրվում են գրեթե նույն ժամերին և նույն պարբերականությամբ, ինչը ևս ապացուցում է, որ դրանք համակարգային և ծրագրավորված բնույթի են կրում:
Իշխանությունը սխալ, ես կասեի՝ նույնիսկ վտանգավոր, դիրք է բռնել՝ դրանք հաղորդագրություններով չփոխանցելու առումով, որովհետև և՛ բանակցային առանձնահատկությունների, և՛ հանրության հետ ճիշտ հարաբերությունների կառուցման, և՛ օբյեկտիվ իրադրային գնահատականի տեսանկյունից, ճիշտը պաշտոնական տեղեկատվության փոխանցումն է:
Ադրբեջանն այս քայլով տարբեր խնդիրներ է լուծում, որոնցից կառանձնացնեմ 3-ը:
Առաջին՝սպառնում է, որ Հայաստանի կողմից իր հաջորդ պայմանների չկատարումը կբերի առաջնագծի «տաքացմանը»:
Երկրորդ՝ իր պահանջների կատարման նպատակով ճնշում և ահաբեկչության մեթոդներ գործադրում սահմանամերձ բնակավայրերի բնակիչների վրա, դրանով իսկ փորձելով ազդել ողջ հասարակության վրա:
Երրորդ՝ թշնամու անկանոն կրակահերթերին չարձագանքելը իր մեջ ռիսկեր է պարունակում՝ բացասական ազդեցություն թողնելու զորքերի բարոյահոգեբանական վիճակի վրա:
ՊՆ-ն իր չարձագանքելն անուղղակի հիմնավորում է՝ «սադրանքի առիթ» չտալու հանգամանքով, ինչի հետ համաձայն չեմ, որովհետև եթե Ադրբեջանը նպատակ դնի սրելու իրադրությունը և սադրանքների գնալ, ապա նա անպայման առիթը կգտնի»:

«Վստա՞հ ենք, որ սահմանին աշխատանքներ կատարող Իրանի ու Հնդկաստանի քաղաքացիներ մեջ չկան թշնամու գործակալներ»․ Նաիրի Հոխիկյան
2516:24
«Եթե Փաշինյանը «Շանզ Էլիզե» երգի տեղը «Մատուշկա Ռասիա» երգի, նորմալ հետ կգա». Սամվել Կարապետյան (տեսանյութ)
3916:18
«Իրենց ընտրողների կյանքը մի 50 տարով երկարեց էդ ելույթից հետո». Սամվել Կարապետյան
3716:12
«Ինչպե՞ս եք պատրաստվում պաշտպանել Եկեղեցին». լրագրողը՝ Սամվել Կարապետյանին (տեսանյութ)
3816:06
«Միջազգային մրցույթ է իրականացվելու, որը կրելու է Գագիկ Ծառուկյանի անունը»․ Իվետա Տոնոյան (տեսանյութ)
4915:42
«Ալիևին զսպելու ձևը նրա հետ հավասարը հավասարի զրույցն է»․ Տաթևիկ Հայրապետյան
4115:36
Գագիկ Ծառուկյանին դարձյալ տեղափոխել են ՔԿ՝ հարցաքննության
5215:12
«Չորրորդ ռաունդը պետք է սկսի Եկեղեցին»․ Վլադիմիր Մարտիրոսյան
5515:06