ՌԴ սահմանապահ զորքերի ավտոմեքենան գլորվել է ձորը. կա զոհ և վիրավոր

Այսօր՝ մարտի 25-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակում տեղեկություններ են ստացվել, որ Մեղրի-Նռնաձոր ավտոճանապարհի 27 կմ հատվածում «UAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 40 մետր գլորվել ձորը: Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, կարճ ժամանակ անց նմանատիպ ահազանգ է ստացվել նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն: Մեղրիի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ծանր ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխել ՌԴ քաղաքացի 22-ամյա Իգոր Կոտովին: Պարզվել է, որ տեղում մահացել է ՌԴ քաղաքացի 30-ամյա Ռոման Ալշիխինը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածն ու վիրավորը ծառայում էին ՌԴ սահմանապահ զորքերում, իսկ տարածքն էլ նրանց վերահսկողության տակ է գտնվում:

ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցում ամերիկյան ԱԹՍ է խոցել
20810:43
Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը մահացել է
173Երեկ, 20:54
Նովոսիբիրսկի մարզում որսորդը արջի փոխարեն կրակել է որսակցի վրա
296Երեկ, 18:13
ՀԱՀ-ում երեք ավտոմեքենաների բախման հետևանքով 21 մարդ է զոհվել (տեսանյութ)
488Երեկ, 15:24
Մոտ 130 մարդ անհետ կորել է Ինդոնեզիայի մերձակայքում լաստանավի խորտակման հետևանքով
47613.09.2026, 19:12
Զոմայի Սուրբ տանող ճանապարհին «ՈՒԱԶ»-ը գլխիվայր շրջվել է. կա 1 զոհ
23213.09.2026, 17:54
Հայտնի է մահացածի և վիրավորների ինքնությունը
27413.09.2026, 11:00
Ուկրաինայում զոհվել է արցախցի Գրիգորի Գալստյանը
28913.09.2026, 10:42