«Հայաստանը չի կարողանա միաժամանակ լինել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի անդամ»․ Գալուզին

Հայաստանը չի կարողանա միաժամանակ լինել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի անդամ, պետք է որոշի՝ որտեղ ավելի լավ կլինի։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Միխայիլ Գալուզինը՝ մեկնաբանելով Հայաստանի խորհրդարանի կողմից Եվրոմիությանն անդամակցելու՝ երկրի մտադրության մասին օրինագծի ընդունումը։
«Մենք համոզված ենք, որ անհնար է միաժամանակ լինել երկու հակադիր ասոցիացիաներում»,- ասել է Գալուզինը՝ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։
Գալուզինը հիշեցրել է, որ ԵԱՏՄ-ն իրավահավասար պետությունների միություն է, մինչդեռ ԵՄ-ն կառույց է, որտեղ «իշխում է բրյուսելյան չինովնիկների՝ իրականությունից կտրված հակառուսական նարատիվներով թելադրված գավազանի կարգապահությունը»։
«Հույս ունենք, որ հայ հասարակությանը կբացատրվեն ԵԱՏՄ-ին անդամակցության բոլոր օգուտները և միությունից դուրս գալու հետևանքով կորուստների մասշտաբները»,- ասել է նա։
Գալուզինն ընդգծել է, որ Հայաստանն ինքնիշխան պետություն է, որն ինքնուրույն է ընտրում իր զարգացման վեկտորը, սակայն բնակչությունը պետք է օբյեկտիվորեն հասկանա այդ քայլերի հետևանքները։
Ավելի վաղ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, պատասխանելով եվրոինտեգրման ուղղությամբ Երևանի վերջին քայլերի մասին հարցին, պարզբանել էր, որ ԵՄ-ին հնարավոր անդամակցության դեպքում Հայաստանը ոչ միայն տնտեսական խնդիրների առաջ կկանգնի, այլև ստիպված կլինի միանալ հակառուսական պատժամիջոցներին։

Աննա Գրիգորյանը, Մանե Թանդիլյանը և Նարեկ Կարապետյանն ամփոփում են այսօրվա իրազեկման ակցիան (տեսանյութ)
5121:24
Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
17316:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
17515:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
17415:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
10714:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
18114:43
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ
9214:24
Իսրայելը ԿՀՎ-ին տեղեկատվություն է տրամադրել Իրանի կողմից Թրամփի վրա ԱԹՍ-երով հարձակման նախապատրաստման մասին
17912:55