«Երևանի կենտրոնում մեզ սպասում է այրող արևն ու խեղդող փոշին». Քրիստինա Վարդանյան

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Խոսքս ուղղում եմ ոլորտի մասնագետներին՝ բժիշկներին, կենսաբաններին, էկոլոգներին, ճարտարապետներին, ովքեր հետևում են Երևանում տեղի ունեցող էկոցիդի: 2023-ից ի վեր Երևանում կատարվողը բոլորիդ երեխաներին և թոռներին դատապարտում է։ Օդի աղտոտվածությունն ու թթվածնաքաղցը երևանցու առօրյան են… Բոլորին ստում են հեռուստաեթերից, որ հուդայածառերն ու կատալպաները թեղուց ավելի ֆունկցիոնալ են, թեղիները «ոջլոտ» են, փտած և այլն։ Նայե՛ք 25 տարվա 5-6մ հուդայածառին ու հատված 13-15մ թեղուն, պարզ չէ՞, որ լրիվ տարբեր ծառեր են, նույնն էլ սանիտարական դերը՝ չիթն ու բրեզենտն են հավասարեցնում։ Հատողների շահը պարզ է, նաև՝ ստորագրող գրպանային գիտնականներինը, որոնք միշտ էլ եղել են, նրանք ինչ ասես չեն ստորագրի 30 արծաթով, բայց դո՛ւք, հարգելիներս, ինչո՞ւ եք թույլ տալիս… Ծառերը լուռ հեռացան՝ իրենց հետ տանելով բոլորիս կյանքի վահանը։ Հետայսու Երևանի կենտրոնում մեզ սպասում է այրող քաղցկեղածին արևը, շլացնող լույսը, խեղդող փոշին և խլացնող աղմուկը»:

Բեզոարյան այծերի հաշվառում՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում
278Երեկ, 00:54
«Շինարարական ընկերությունը տուգանվել է, քանդման աշխատանքներ են իրականացվում». Էդուարդ Հայրումյան (տեսանյութ)
51319.07.2026, 23:12
«Ո՞ւմ թույլտվությամբ է իրականացվում «կանաչ գոտու վերացման» գործընթացը»․ Էդուարդ Հայրումյան (տեսանյութ)
91517.07.2026, 10:36
«Ստեփանավանի մերձակայքում ոսկու հանքի շահագործել-չշահագործելը պետք է կախված լինի համայնքի դիրքորոշումից». Արտակ Հարությունյան
97416.07.2026, 21:18
«Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
89916.07.2026, 10:06
ՇՄՆ-ն հորդորում է զերծ մնալ բնություն բաց թողնված եղջերուներին կերակրելուց
86814.07.2026, 19:42
«Սա խուլիգանություն է»․ Սիլվա Ադամյան (տեսանյութ)
68614.07.2026, 13:18
Արջը մտել է ԱՄՆ ռազմաբազայի տարածքում գտնվող առևտրի կենտրոն (տեսանյութ)
426910.07.2026, 13:40