Տաքսու վարորդի հյուրասիրած «կոնֆետից» հետո երեխան տեղափոխվել է հիվանդանոց
![]() 628 Երկուշաբթի, 07 ապրիլի, 2025 թ., 16:12 Ապրիլի 6-ին, առեղծվածային թունավորման դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:35-ի սահմաններում «Մուրացան» մանկական հիվանդանոցից ՀՀ ՆԳՆ ահազանգ է ստացվել, որ Լազոյի փողոցի շենքերից մեկից ըստ նախնական տեղեկությունների՝ մաքրող միջոցի համար նախատեսված հաբերը ուտելու հետևանքով, «թունավորում քիմիական նյութով» ախտորոշմամբ, մոր ուղեկցությամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա: Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ երեխան 3-ամյա Արևիկ Հ-ն է: Պարզվել է նաև, որ ապրիլի 5-ին՝ կեսգիշերին մոտ, «Յանդեքս» ընկերության կողմից օգտագործվող «Opel» մակնիշի ավտոմեքենայով երեխայի 30-ամյա մայրը իր աղջկա հետ Գարեգին Հովսեփյան փողոցից ուղևորվել է դեպի Լազոյի փողոց, ճանապարհին տաքսու վարորդը երեխային հյուրասիրել է անհայտ ծագմամբ, քիմիական բաղադրությամբ հաբ՝ որպես կոնֆետ, և այն ուտելուց հետո երեխան սկսել է թուլանալ, առաջացել է սրտխառնոց և հայրը կասկածել է, որ երեխան թունավորվել է, նրան շտապ տեղափոխել է հիվանդանոց: |

Պայթյուն՝ Մամիկոնյանց փողոցում
10714:48
Տեր Վրթանես քահանա Բաղալյանը սրտի կաթված է ստացել
355Երեկ, 20:06
Դիմակավորված օպերացիա՝ ոստիկանություն են տեղափոխվել Հակոբ Հակոբյանի՝ «Լեդի Հակոբի» ազգականները
255Երեկ, 16:48
Իսրայելի զինվորականները կրակ են բացել Սիրիայի գյուղերից մեկի բնակիչների վրա․ Syria TV
487Երեկ, 13:38
Բրյուսելի օդանավակայանում վնասվել է Ֆիցոյի ինքնաթիռը
495Երեկ, 11:20
Ակնայի շրջանում ադրբեջանցի է պայթել ականի վրա
45417.12.2025, 23:30
ՌԴ-ում դեռահասը դանակով հարձակվել է աշակերտների վրա (տեսանյութ)
115816.12.2025, 14:08
Գյումրիում 37-ամյա որդին սպանել է ծնողներին (տեսանյութ)
64016.12.2025, 12:12
