«Վստահ եմ, որ այս մոդելը չի աշխատելու»․ Կարեն Քոչարյան

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մեր հասարակությունը վաղուց ոչ ռացիոնալ է դարձել…
Բժշկական պարտադիր ապահովագրության մասին առայժմ ոչ ոք չի խոսում, որովհետև դեռ ոչ ոք՝ այդ թվում այդ համակարգը ներդրողները, պատկերացում անգամ չունեն, թե ինչպես է դա աշխատելու: Իրականում, մեր նման ծերացող հասարակությունների համար, բժշկական ապահովագրությունն անհրաժեշտություն է: Խնդիրը կառավարման մոդելի մեջ է: ԱԺ-ում ընդունած նոր օրինագծի համաձայն, փաստացի ստեղծվում է նոր ՊետԱպ (պետական ապահովագրության կազմակերպություն): Աշխարհի՝ այդ թվում ԽՍՀՄ փորձը ցույց է տվել, որ ապահովագրական ոլորտի պետական կազմակերպությունները ոչ միայն կոռուպցիայի բուն են դառնում (սա ինչպես ասում են դժբախտության կեսն է), այլև փաստացի որևէ գործ չեն կարողանում անել: Վստահ եմ, որ այս մոդելը չի աշխատելու: Եվ այդ չաշխատելու հետևանքով տուժելու են տասնյակ հազարավոր թոշակառուներ և սոցիալապես անապահով խավի ներկայացուցիչներ: Բայց դա մոտակա ապագայում… Իսկ հիմա դա ոչ մեկին չի հետաքրքրում, ոչ ոք չի իմանում ինչպես է դա աշխատելու և ոչ մեկ չի պահանջում բացատրել, թե ինչպես է աշխատելու այդ մեխանիզմը… որովհետև, ինչպես արդեն նշեցի, մենք դարձել ենք ՈՉ ՌԱՑԻՈՆԱԼ»։

«Տգիտությունը դարձել է բոլորիս առողջության և կյանքի սպառնալիք». Սամսոն Գրիգորյան
33817.09.2026, 18:30
Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
64514.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
67713.09.2026, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
76212.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
86210.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
105307.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
104707.09.2026, 14:12
«Աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի». ԱՆ
100007.09.2026, 09:24