Բացահայտվել է առանձնակի դաժանությամբ կատարված սպանությունը
![]() 432 Երկուշաբթի, 07 ապրիլի, 2025 թ., 19:24 ՀՀ ՆԳՆ-ն տեղեկացնում է. «Մարտի 31-ին՝ ժամը 11։17-ին ոստիկանություն ահազանգած տղամարդը հայտնել է, որ Երևանի Համո Սահյան փողոցի թիվ 11 տանը բնակվող ընկերը շուրջ երկու օր է չի պատասխանում հեռախոսազանգերին։ Ահազանգի հետքերով մեկնեցին Քրեական ոստիկանության և Համայնքային ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողներ։ Դեպքի վայրում հայտնաբերվեց միայնակ բնակվող Մարատ Սուվորովի դին։ 54-ամյա տղամարդու ձեռքերն ու ոտքերը կապկպված էին։ Մարմնին կային մի քանի տասնյակ կտրած-ծակած վնասվածքներ։ Դին ննջարանում էր՝ հատակին, որտեղ ամբողջությամբ արնանման հետքեր էին։ Մարատ Սուվորովի բնակարանի դուռը բաց էր, տունը՝ խառնշտված։ Ակնհայտ էր, որ իրավապահները գործ ունեին առանձնակի դաժանությամբ և շահադիտական դրդումներով կատարված սպանության հետ: Մարատ Սուվորովը զբաղվում էր թանկարժեք մետաղադրամների առուվաճառքով։ Դեպքի վայրում, մասնավորապես՝ տան նախասրահում թափված մետաղադրամներ կային։ Վարկած առաջ քաշվեց, որ սպանությունը կատարվել է բնակարանում եղած թանկարժեք մետաղադրամները հափշտակելու նպատակով։ ՔՈԳՎ ԵՔՎ մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողներն անցան օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների իրականացմանը, որոնք արդյունք տվին դեպքից ընդամենը ժամեր անց»։ |

Պայթյուն՝ Մամիկոնյանց փողոցում
10714:48
Տեր Վրթանես քահանա Բաղալյանը սրտի կաթված է ստացել
355Երեկ, 20:06
Դիմակավորված օպերացիա՝ ոստիկանություն են տեղափոխվել Հակոբ Հակոբյանի՝ «Լեդի Հակոբի» ազգականները
255Երեկ, 16:48
Իսրայելի զինվորականները կրակ են բացել Սիրիայի գյուղերից մեկի բնակիչների վրա․ Syria TV
487Երեկ, 13:38
Բրյուսելի օդանավակայանում վնասվել է Ֆիցոյի ինքնաթիռը
495Երեկ, 11:20
Ակնայի շրջանում ադրբեջանցի է պայթել ականի վրա
45417.12.2025, 23:30
ՌԴ-ում դեռահասը դանակով հարձակվել է աշակերտների վրա (տեսանյութ)
115816.12.2025, 14:08
Գյումրիում 37-ամյա որդին սպանել է ծնողներին (տեսանյութ)
64016.12.2025, 12:12
