«Արցախի նախագահի ստորագրած հրամանագրին հղում անելը տգիտության ցուցանիշ է». Վիտալի Մանգասարյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արցախի նախագահի ստորագրած հրամանագրին հղում անելը ոչ թե փաստարկ է, այլ՝ տգիտության ցուցանիշ։ Միգուցե նույնիսկ յոթ տարի միևնույն դասարանում մնալու արդյունք։ Ադրբեջանը շատ լավ գիտի դրա իրավական զրոյական արժեքը, դրա համար էլ երբեք չի հղվել այդ թղթին՝ անգամ փորձագիտական մակարդակում։ Բայց ՀՀ իշխանություններին դա պետք էր՝ գոնե մեկ նախադասությամբ արդարանալու համար, թե ինչու լուռ հանձնեցին Արցախը:
Բաքուն շատ լավ հասկանում էր, որ այդ փաստաթուղթը չի կարող միջազգային հարթակներում ընդունվել որպես լեգիտիմ որոշում։ Բայց դրանում նրա շահը չէր։ Ադրբեջանը պարզապես թույլ տվեց Փաշինյանին ու նրա վարչակարգին «խոսելու բան» ունենալ։ Այն պահից, երբ իշխանությունները լուռ հանձնել էին Արցախը, նրանք պարտադիր կերպով կարիք ունեին պատրվակի՝ ներսում արդարացումների համար։ Շահրամանյանի հրամանագիրը դարձավ այդ պատրվակը՝ պատրաստի թուղթ, որը կարող է ճոճվել ընդդիմախոսների դեմ»:

«Անգամ ՔՊ-ականներն են հասկանում, որ պատերազմն անխուսափելի է». Արա Պապյան
111:48
«Վերջին դեպքը բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս». Թաթուլ Հակոբյան
811:42
«Չփորձեք ադրբեջանցուն հանձնել ու լռեցնել հարցը»․ Միհրան Մախսուդյան
3411:24
«Չի կարելի ողջ մեղքը բարդել միայն Հայաստանի նախկին ղեկավարության վրա»․ Ալիև
5311:18
Նիկոլ Փաշինյանը հայց է ներկայացրել Էդգար Ղազարյանի դեմ
4211:12
Նիկոլ Փաշինյանը տեսակապի միջոցով մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
8811:00
«Դու, Պուտինը, Նիկոլը. ինձնից ի՞նչ ես ուզում». Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
6410:36
«Ադրբեջանը կոչ է անում Հայաստանի կառավարությանը՝ նախապատրաստել հասարակությանը խաղաղության»․ Հաջիև
9710:24