«Մեր հիմնավոր փաստարկները կառավարությունը չի ընդունել»․ Նժդեհ Իսկանդարյան

«Մեր հիմնավոր փաստարկները չեն ընդունվել»,- այս մասին, այսօր լրագրողների հետ զրույցում փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ հանդիպումից հետո նշեց Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Նժդեհ Իսկանդարյանը:
«Իրենց կողմից ևս եղել են առաջարկներ, որոնք մենք չենք ընդունել, բայց համաձայնության եզրեր, այնուամենայնիվ, եղել են: Կառավարությունը պատրաստ է ևս 2 ամսով 40 հազար դրամ աջակցությունը տրամարդել, հետքայլ եղել է մասնակի: 50 հազար դրամ աջակցության ծրագրի մասին խոսք լինել չի կարող, միայն 40 հազար դրամ՝ յուրաքանչյուր անձի համար»,- նշեց Իսկանդարյանը՝ հավելելով, որ ևս 2-3 օր արցախցի մտահոգ քաղաքացիների հետ հանդիպումից հետո խորհուրդը հանդես կգա հայտարարությամբ:
«Վրանը շարունակելու է մնալ այստեղ դրա մասին խոսք լինել չի կարող: Մենք հստակ մեր դիրքորոշումն ասել ենք՝ սա միայն սոցիալական պահանջ չէ, մենք խոսելու ենք հավաքական վերադարձի, գերիների հարցի մասին, ու մեր պայքարը շարունակվելու է: Ձևաչափը միգուցե կարող է փոխվել, բայց պայքարը շարունակվելու է»,- ընդգծեց Իսկանդարյանը:

«ԱՄԷ-ն կարող է դիտարկվել որպես Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների վայր». Պեսկով
6918:36
«Միջազգային կառույցներին նամակներ ենք ուղարկել». Արա Այվազյան (տեսանյութ)
6817:06
«Միայն այս իշխանության հեռանալու դեպքում դժոխքից դուրս կգանք»․ Ոսկան Սարգսյան
5717:06
«Սա աշխարհի պատմության ամենամեծ ընտրակաշառքն է»․ Տիգրան Խզմալյան
7316:54
«Հայաստանը թևակոխել է ազգային տիեզերական կարողությունների զարգացման նոր փուլ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6316:48
«Դատական նոր հատակների ճեղքում»․ Մարատ Եգանյան
6716:36
«Ամենօրյա ռեժիմով վախի մթնոլորտ են ստեղծում․ սա այլանդակ մոտեցում է»․ Վահագն Մելիքյան (տեսանյութ)
7316:24
«Ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ տեղի ունեցողը քաղաքական վենդետա է»․ Իվետա Տոնոյան (տեսանյութ)
7815:54