«Մտահոգիչ են արշավները՝ ընդդեմ ազգային և քրիստոնեական մեր ինքնության ու անցյալի»․ Գարեգին Բ
![]() 215 Կիրակի, 20 ապրիլի, 2025 թ., 12:36 «Այսօր, ցավոք, ականատեսն ենք կործանարար դրսևորումների՝ աշխարհի տարբեր կողմերում, որտեղ մոլեգնում են անարդարություններ, ատելություն ու թշնամանք։ Պատերազմն ու ավերածությունները, մահն ու սովը ահասարսուռ արհավիրքներ են սփռում, խեղում մարդկային կյանքեր, թշվառության մատնում բազմահազար ընտանիքների։ Քաղաքական, տնտեսական ու ռազմական հակամարտությունների հորձանուտում ոտնահարվում են ազգերի ու պետությունների իրավունքներ, անտեսվում խղճի ու բարոյականության արժեքներ, ավերվում հոգևոր- մշակութային համամարդկային ժառանգություն։ Այս փոթորկահույզ իրավիճակում տառապող մարդկությունը տենչում է խաղաղության»,- Սուրբ Հարության հայրապետական պատարագի ժամանակ ասաց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն։ «Աշխարհաքաղաքական ներկա տագնապալի զարգացումների պայմաններում ազգային ու հայրենական մեր կյանքը ևս գտնվում է լրջագույն հիմնախնդիրների առջև։ Անվտանգային մարտահրավերների հետևանքով ստեղծված բարդ կացությունն առավել ծանրանում է ներքին պառակտումներով ու ճգնաժամային նոր իրավիճակներով։ Մտահոգիչ են նաև մեր իրականության մեջ մերժելի գործողություններն ու արշավները՝ ընդդեմ ազգային ու քրիստոնեական մեր ինքնության ու անցյալի»,- հնչեցրեց կաթողիկոսը։ |
«Կանաչապատումով պետք է զբաղվեն մասնագետները, այլապես արդյունքը կլինի սա». Էդուարդ Հայրումյան
4201:12«Ու սրանով ներկայացվում է հայոց մշակույթն ամբողջ աշխարհին». Գոհար Ասատրյան (լուսանկար)
14000:30«Արցախի գրավման մեդալներով ադրբեջանական զինվորական շարասյունն անցնում էր Նիկոլ Փաշինյանի դեմով». Արգիշտի Կիվիրյան
17100:12Զելենսկին կգնա Թուրքիա, անգամ եթե Ռուսաստանը չհամաձայնվի հրադադարին. Axios
146Երեկ, 23:57«Զանգել, երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել». Տիգրանի պապիկ (տեսանյութ)
583Երեկ, 23:36Թավրիզում հարկադիր վայրէջք կատարած Շարժա-Երևան չվերթի ինքնաթիռը վայրէջք է կատարել «Զվարթնոցում»
95Երեկ, 23:18«Ես անձամբ կսպասեմ Պուտինին Թուրքիայում հինգշաբթի օրը». Զելենսկի
183Երեկ, 21:53«Երկրորդ համաշխարհայինում Ռուսաստանն անգամ մոտ չէր լինի հաղթանակին առանց ԱՄՆ-ի». Թրամփ
195Երեկ, 21:39