Ուժգին քամու հետևանքով ծառի ճյուղն ընկել է քաղաքացու գլխին

1488
Կիրակի, 11 մայիսի, 2025 թ., 22:30
Բժիշկ Սարգիս Շիմալյանն ահազանգում է. «Այսօր 11.05.2025-ին ժամը 16։40 սահմմաններում Երևանում Քանաքեռ ՀԷԿ թաղամասի Ղափանցյան փողոցի հարակից այգում տհաճ դեպք տեղի ունեցավ ինձ հետ։ Նշված այգում զբոսնելիս, ուժգին քամու հետևանքով ծառի մի հատվածը պոկվեց ու ընկավ գլխիս։ Բարեբախտաբար ողջ եմ, սակայն ստացել եմ գլխի և մարմնի տարբեր հատվածների միջին ծանրության վնասվածքներ։
Հարց եմ ուղղում Երևանի քաղաքապետարանին՝ ո՞ւր է կանաչ տարածքների վերահսկողությունը։ Ինչո՞ւ պետք է մարդիկ քաղաքով զբոսնելիս վտանգեն իրենց կյանքը։ Ծառը կամ նրա ճյուղերը շատ վատ վիճակում էին, և ոչ մի նախազգուշացում կամ խնամք չէր իրականացվել։
Առանձնակի շնորհակալություն եմ ուզում հայտնել Երևան բժշկական կենտրոնի հերթապահ անձնակազմին՝ օպերատիվ աշխատանքի և սրտացավ վերաբերմունքի համար»:

Աղբյուրը` Սարգիս Շիմալյան

«Ինչո՞ւ դեղատներում չկան այն դեղերը, որ ամենավատ հիվանդությունների դեպքում մարդիկ իրենց կոտորելով ձեռք են բերում»․ Հարություն Հարությունյան
29616.11.2026, 12:24
«Ավաղ, դեռ շարունակվում է յոդով վանդակների, կարագի, քացախով նասկիների կիրառումը». Արմեն Օհանյան (տեսանյութ)
62113.11.2026, 13:12
«Պետք է վստահ լինել, որ բժշկական գործիքներն անցել են պատշաճ ախտահանում և մանրէազերծում»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
82111.11.2026, 00:42
«Փակվում են տուբերկուլոզի կաբինետները»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
87309.11.2026, 23:36
PJ.2.1-ը ներկայում շրջանառվող COVID-19-ի հարուցիչներից է․ ՀՎԿԱԿ
85509.11.2026, 22:42
«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
104406.11.2026, 01:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
109005.11.2026, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
245804.11.2026, 23:31