«Ինչո՞ւ է Սմբատ Հովհաննիսյանին հետաքրքրել, թե Խորհրդային Հայաստանից քանի ադրբեջանցի է ուղարկվել ռազմաճակատ». Միքայել Բադալյան

Ուրարտագետ Միքայել Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ Հայոց պատմության 7-րդ դասարանի տխրահռչակ գրքի հեղինակ Սմբատ Հովհաննիսյանը մի գրառում է արել, որտեղ նշում է հետևյալ միտքը. «Մինչ ֆեյսբուքահայությունը նոր-նոր է բացահայտում Հիթլերյան Գերմանիայի Գերթրուդ (Gertrud) գաղտնի ծրագիրը, ինձ մոտ լրիվ այլ հարց ծագեց․ կա՞ն արդյոք հավաստի տվյալներ կամ ուսումնասիրություններ, որոնք լուսաբանում են, թե Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Խորհրդային Հայաստանի տարածքից քանի ադրբեջանցի է զորակոչվել և ուղարկվել ռազմաճակատ: Որևէ մեկը հանդիպե՞լ է նման վիճակագրության»:
Այնուհետև պարոն Հովհաննիսյանը ներկայացնում է Գերթրուդ ծրագիրը: Սակայն, ինձ համար մտահոգիչ էր նրա ներկայացրած քարտեզը, որը մերօրյա գիտնականը գտել է Վիքիպեդիայից: Հենց իր մեկնաբանության վերջում էլ դրված է այդ քարտեզի հղումը «Վիքիպեդիա»-ից: Այն, որ Սմբատ Հովհաննիսյանի 7-րդ դասարանի դասագրքի քարտեզներ, այսպես ասած, «վրիպակներով» են, Հանրային հեռուստաընկերության ինձ հետ բանավեճի եթերում խոստովանել է հենց ինքը՝ Հովհաննիսյանը: Հետաքրքիր է, որ այս գրառման քարտեզում՝ որպես մասամբ ճանաչված միավորներ, իսկ գուցե պետություններ, ներկայացված են Աբխազիան և Հարավային Օսիան, իսկ ահա Արցախի տեղն ընդամենը գրված է Ղարաբաղ: Հետաքրքիր է, արդյո՞ք Հայաստանի հանրապետությունը մասամբ ճանաչել է Աբխազիան և Հարավային Օսիան և ինչո՞ւ է նրան հետաքրքրել, թե Խորհրդային Հայաստանի տարածքից քանի ադրբեջանցի է զորակոչվել և ուղարկվել ռազմաճակատ:
Սակայն, լավ է, որ այս անգամ Սմբատ Հովհաննիսյանը կիրառել է ֆեյսբուքահայություն եզրույթը, թե չէ, ժամանակին 2023 թվականի տարեվերջին Վահրամ Սողոմոնյանի հետ մամլո ասուլիսի ժամանակ նա նաև օգտագործել է «ֆեյսբուքաֆիդայագիտական գործառույթներ» արտահայտությունը (53-55-րդ րոպեներ)»:

Նոր ընձառյուծ՝ «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում (տեսանյութ)
150820.10.2026, 20:13
«Ծառի բնի յուրաքանչյուր գոյացություն հիվանդության ապացույց չէ»․ Քրիստինա Վարդանյան
77719.10.2026, 11:00
ՀՀ-ի և Ղրղզստանի միջև ստորագրվել է Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված համագործակցության հուշագիր
86518.10.2026, 02:06
«Երևանի օդի աղտոտվածության ազդեցությունը առողջության վրա վերջին ամսում համարժեք է 22.8 ծխախոտ ծխելուն». Արամ Գևորգյան
94616.10.2026, 21:54
«Ինչու է Ամուլսարի հանքն անթույլատրելի». Գեղամ Օհանյան
104914.10.2026, 18:30
Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե (լուսանկար)
106813.10.2026, 19:48
«Սա է ձեր հարկերով արվող «կանաչապատումը»». Քրիստինա Վարդանյան
124310.10.2026, 01:06
«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
135507.10.2026, 01:06