Կիրակի, 20 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Սա ՀՀ իրավական պատմության մեջ նմանատիպ գործով առաջին հաղթանակն է»․ Վահե Գրիգորյան

«Սա ՀՀ իրավական պատմության մեջ նմանատիպ գործով առաջին հաղթանակն է»․ Վահե Գրիգորյան
119
Այսօր, 15:00

Փաստաբան Վահե Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քանի որ Սոնա Աղեկյանին մանդատից զրկելու գործով հաղթանակը ՀՀ իրավական պատմության մեջ նմանատիպ գործով առաջին հաղթանակն է, անչափ կարևոր են Վարչական դատարանի արձանագրումները.
Մասնավորապես՝ Դատարանն արձանագրել է, որ
1) ավագանու մանդատից զրկելու մասին որոշումը չի համապատասխանում վարչական ակտերին ներկայացվող հիմնավորվածության և որոշակիության պահանջին,
2) որոշմամբ առկա ձևակերպումները որևէք կերպ չի կարող համարվել Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պայմանի վերաբերյալ պատշաճ հիմնավորում,
3) ...թե Օրենքով, թե Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի թիվ 1-Ն որոշմամբ որևէ կերպ իրավական կարգավորման չի ենթարկվել այն հարցը, թե ինչպես, ում կողմից և ինչ ընթացակարգով է իրականացվելու ավագանու անդամի ավագանու նիստերից, քվեարկություններից կամ էլ հանձնաժողովի նիստերից բացակայելու պատճառների հարգելի կամ անհարգելի լինելը:
Հուսով եմ՝ այս ձևակերպումները ուղենիշ կդառնան՝ կանխելու համար առաջնային մանդատ ունեցող ՏԻՄ-երում ավագանու իշխող խմբակցությունների կողմից կամայական և ոչ իրավաչափ գործողությունները»։

Աղբյուրը`   Վահե Գրիգորյան