«Քաղաքացի լինելու և «Քաղաքացու օր» նշելու համար նախ՝ պետություն պետք է լինի». Նաիրա Կարապետյան

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Քաղաքացու տոն լինելու է, Նիկո՛լ, հավատա, բայց խիստ կասկածում եմ, որ դու այդ տոնին կմասնակցես:
Նիկո՛լ, այս մարդիկ ՀՀ քաղաքացիներ են, նրանք և նրանց պես շատ շատերս չենք նշում քո հորինած տոնը, տոնելու բան չկա:
Քո գալուց ի վեր միայն ու միայն կորուստներ են, կորուստն ինչպե՞ս տոնել:
Մենք քեզ պես չենք կարող գոչել «կեցցե՛ն մեր զոհերը», մենք քեզ պես չենք կարող աղաղակել, որ «մեր գերիները Բաքվի բանտերում պայքարում են անկախության համար», մենք քեզ պես չենք կարող «հպարտ լինել պարտության համար»:
Նիկո՛լ, այս ժողովուրդը քո ու քո կողքինների կերտած «ժողովրդավարության բաստիոնում» խաղաղ ցույց էր անում, իսկ դու արգելված նռնակներ նետեցիր նրանց վրա:
Քանի՜ տարի շարունակ քո հրամանով քեզ դեմ դուրս եկած մարդկանց ազատ ցույցերը բիրտ, վայրենի ու թշնաբար ջարդով են ուղեկցվում:
Ո՞ւմ տոնն ես դու տոնում:
Ո՞ւմ ես ուղերձ հղում:
Եթե քեզ երկրպագող մարդկանց օր օրի պակասող այն սակավաթիվ մասսայի համար է այս օրն ու ուղերձդ, ապա իշխանությանդ առաջին օրերի նման կառավարական ամառանոցների բակային հավաքներից կազմակերպի, ինչպես նախկինում, օղի թորելու ապարատ բեր, մի քանի խոզ խանձի՛ր ու տոնի՛ր:
Թե՞ արդեն զգուշանում ես մարդկանց հետ ուղիղ շփումներից:
Ծիծեռնակաբերդի անմար կրակի մոտ խոնարհված ծաղիկներն ես մետաղորսիչով ստուգել տալիս:
Զրահաբաճկոնն ու թիկնազորն են դարձել մշտական ընկերներդ:
Քաղաքացի լինելու և «Քաղաքացու օր» նշելու համար նախ՝ պետություն պետք է լինի»:

«Եպիսկոպոսների ձերբակալությունը չի համապատասխանում ժողովրդավարության հիմնարար ազատություններին»․ Շոլտ Նեմեթ (տեսանյութ)
015:36
«Արցախահայերի հարցերն ավելի շատ կապում եմ Ալիևի հետ»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
4714:36
Հունգարիայի վարչապետին զրկել են անձեռնմխելիությունից
10614:12
«Եվրոխորհրդի դիտորդները ոչնչացնում են Փաշինյանի քարոզչական ստերը»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
5614:06
«Այն մարդիկ, ովքեր կարող էին ՀՀ-ին փոփոխություններ բերել, այսօր բանտերում են»․ Նժդեհ Իսկանդարյան (տեսանյութ)
5713:48
«Այսօր գլխավոր խնդիրն Արցախի քաղաքական ներկայության ապահովումն է»․ Աղվան Վարդանյան (տեսանյութ)
5313:36
«Եթե ՀՀ իշխանությունները որոշել են Արցախի հարցը հանել օրակարգից, ո՞վ է ներկայացնելու Արցախի ժողովրդի իրավունքները»․ Դավիթ Գալստյան (տեսանյութ)
6713:00
«ԵՄ-ն Ուկրաինայի, Մոլդովայի, Մոնտենեգրոյի և Ալբանիայի անդամակցության համար ճանապարհային քարտեզներ է մշակում»․ #Politico
18111:12