«Ո՛չ Թուրքիային, ո՛չ Ադրբեջանին, ո՛չ Փաշինյանին չի հաջողվի ստիպել մեզ չզբաղվել Ցեղասպանության հարցով»․ Արա Աբրահամյան

Այսօր ՀՀ իշխանությունները, ցավոք, հարցականի տակ են դնում Հայոց ցեղասպանության իրողությունը, և դա սարսափելի է։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։
«Այս իշխանությունները վերջին 6-7 տարիների ընթացքում ամեն ինչ անում են, որ մենք այդ հարցին նայենք որպես սոսկ պատմական իրադարձություն, բայց դա այդպես չէ։ Եթե ՀՀ ԱԳ նախարարը հայտարարում է, որ Հայոց ցեղասպանության հարցն այսօր առաջնահերթ չէ ՀՀ քաղաքականության համար, սա արդեն Թուրքիայի և Ադրբեջանի այսօրվա քաղաքականությունն է»,- նշել է Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ իշխանությունները փորձում են փոխել Ցեղասպանության վերաբերյալ բոլոր փաստաթղթերը։
Սակայն «ո՛չ Թուրքիային, ո՛չ Ադրբեջանին, ո՛չ Փաշինյանին չի հաջողվի ստիպել մեզ, որ չզբաղվենք բոլորիս միավորող Հայոց ցեղասպանության հարցով։ Մենք հիշում ենք և չենք լսելու պատահաբար իշխանության եկած մարդուն, ով նման բաներ է անում, իշխանություն, որ ամեն ինչ արեց, որ բոլորս ատենք իրար»,- հավելել է Աբրահամյանը։

«Փաշինյանին զգուշացնում են՝ վեշերդ մանրից հավաքի՛ր»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
2300:48
«Չեն ցանկանում հեռանալ, քանի որ իշխանությունից զրկվելու դեպքում պետք է պատասխանատվության կանչվեն»․ Ոսկան Սարգսյան
3700:42
Եվրոհանձնաժողովը հաստատել է 2027 թվականին Ուկրաինայի ֆինանսավորման վերաբերյալ որոշման նախագիծը
6700:31
«Մի՛ մոլորեցրեք ժողովրդին գոյություն չունեցող «սառեցման» մասին հայտարարություններով»․ Շահեն Հարությունյան
4500:18
«Երևանի կոյուղատարերը գտնվում են անմխիթար ու խցանված վիճակում»․ Գևորգ Ստեփանյան
5100:12
«Ինձ չեք լռեցնելու դատի տալու սպառնալիքով»․ Իրինա Յոլյան (տեսանյութ)
60Երեկ, 23:48
«Ինչո՞ւ գեթ մի անգամ չէր ասում, թե ա՛յ թագավոր ախպեր, էս ի՞նչ հակապետական տեքստ եք ընդունել»․ Արգիշտի Կիվիրյան
61Երեկ, 23:24
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով մեկնել է Բահրեյնի Թագավորություն (տեսանյութ)
62Երեկ, 23:06