«Քաղաքացիների մեծ մասը վճարումից խուսափելու կրեատիվ եղանակներ է գտնում». Սոնա Աղեկյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այս պահին «բարեփոխված» ավտոբուսում եմ և արձանագրում եմ, որ Երևանում տրանսպորտային բոյկոտի մասշտաբներն ակնհայտորեն աճում են: Հենց տեղում արձանագրում ենք, որ ավտոբուսներում քաղաքացիների մեծ մասը վճարումից խուսափելու կրեատիվ եղանակներ է գտնում՝ ի նշան բոյկոտի՝ ուղեվարձի բարձրացման դեմ։ Մարդիկ չեն ենթարկվում թանկացմանը, չեն համակերպվում ՔՊԿ-ի, «Հանրապետություն» ու «Հանրային ձայն» խմբակցությունների բերած թանկացումների հետ:
Բոյկոտի ծավալների մեծացման վառ ապացույցներից մեկն էլ այն է, որ անգամ վալիդատորներն են տեղափոխել անմիջապես վարորդի տեսադաշտ, ասել է թե վարորդի քթի տակ՝ մարդկանց ամոթի ֆոնով ստիպելու, պարտադրելու վճարել նույնիսկ իրենց օրվա հացի վերջին կոպեկը, բայց իրենք թանկ ուղեվարձ գանձեն։ Դե, իսկ երևանցիներն ավելի խելացի և ստեղծագործ լուծումներ են գտնում՝ չդառնալով տուգանքի թիրախ:
Միևնույն ժամանակ արձանագրում ենք, որ իշխանության կողմից խոստացված քաղաքի «բեռնաթափումը» իրականություն չի դարձել:
Եվ աշխատանքից տուն վերադարձող հոգնած մարդիկ ստիպված են ժամերով շնչել-արտաշնչել միմյանց վրա՝ որովհետև ավտոբուսում խցկված են ու ամենուր խցանումներ են։ Չնայած արդեն երկրորդ տարին է, որ բեռնաթափման անվան տակ կայանատեղիների սակագները աճել են՝ 12 հազար դրամից հասնելով մինչև 160 հազար դրամ, առանց որևէ հստակ հաշվետվության, թե ուր են գնում այդ գումարները և ինչու այդ գումարի դիմաց խոստացված բեռնաթափումն իրականություն չի դառնում։
Տրանսպորտային համակարգի «բեռնաթափումը» ոչ միայն տեղի չի ունեցել, այլև նոր տիպի ծանրաբեռնվածություն է առաջացրել, կանգառներում էլ մարդիկ շարունակում են ժամերով սպասել, իսկ երբ գալիս է ավտոբուսը, ապա ուղևորները խցկվում են իրար վրա՝ անհարմար և վտանգավոր պայմաններում:
Իսկ այս ամենի ֆոնին, ՔՊ-ն և նրա կոալիցիոն գործընկերները, որոնք ստացել են երևանցիների ընդամենը 2 ու կես տոկոսի աջակցությունը, փախչում են պատասխանատվությունից: Նրանք չեն համարձակվում պատասխանել «Մայր Հայաստան» շարժման և 17 հազար երևանցիների հստակ հարցադրումներին, չեն ցանկանում լսել քաղաքացիների հարցերը, ականջալուր չեն երևանցու հոգսերին ու խնդիրներին. նրանք զբաղված են սեփական ուղեղներում ու գրպաններում իրենց աղքատությունը հաղթահարելով, մեր երկիրը նվաստացնելով»:

«Եկել է ժամանակը ավարտելու սոցփաթեթեի ծառայության մատուցումը․ այն կավարտվի հունվարի 1-ից»․ Արսեն Թորոսյան (տեսանյութ)
4515:30
Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
3815:12
«Եկեղեցու համայնքը պետք է իմանա՝ քանի լումա մտավ եկեղեցի, ինչքան ծախսվեց, ինչ արվեց». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5214:24
«Պետությունը բոլոր լծակները օգտագործելու է, որ Կտրիճ Ներսիսյանը հեռանա». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6114:12
«Թաղման նպաստի գումարները կուղղենք կենսաթոշակառուներին․ 1000 դրամով կբարձրացնենք նվազագույն կենսաթոշակը»․ Արսեն Թորոսյան (տեսանյութ)
9612:58
«Երևանի քաղաքապետարանի «նորացված» տրանսպորտի վարորդները թքած ունեն օրենքի վրա»․ Կարեն Հեքիմյան
7612:18
«ՀՀ կառավարությունը այլ տարբերակ չունի, քան այս նամակները հասցնել գերիներին». Արտակ Բեգլարյան (տեսանյութ)
6812:13
«Գերիների վերադարձը քաղաքական հարց է. գլխավոր անելիքը ՀՀ կառավարության կողմից է». Արտակ Բեգլարյան (տեսանյութ)
6711:41