Կիրակի, 04 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Ես չեմ հանդիսանում Արտուշ Գաբրիելյանի պաշտպանը»․ Ալեքսանդր Կոչուբաև

«Ես չեմ հանդիսանում Արտուշ Գաբրիելյանի պաշտպանը»․ Ալեքսանդր Կոչուբաև
177
Այսօր, 14:00

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի ֆեյսբուքյան գրառումը․ «Հաշվի առնելով բազմաթիվ զանգերը՝ ցանկանում եմ տեղեկացնել, որ ես չեմ հանդիսանում դատավոր Արտուշ Գաբրիելյանի պաշտպանը, ես եղել եմ Արտուշ Գաբրիելյանի ներկայացուցիչը Բարձրագույն դատական խորհրդում՝ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու և անազատության հետ կապված խափանման միջոց կիրառելու հարցերի քննարկման ժամանակ։ Բոլոր տեսակի հարցերով խնդրում եմ դիմել քրեական վարույթով պաշտպանությունը իրականացնող փաստաբանական թիմին։
Միաժամանակ շահարկումներից խուսափելու նպատակով տեղեկացնեմ, որ հարցը ունի ընդգծված իրավական բնույթ, հայտնաբերվել են շահերի բախումներ, որոնք ինձ բերել են այս որոշման։ Նաև, ի հայտ են եկել որոշ քաղաքական խնդիրներ՝ կապված դատական գործերի հետ, որոնք ևս ինձ հանգեցրել են այս որոշման»։