«Ինչո՞ւ Ռադիոտուն ներխուժած Նիկոլ Փաշինյանը չձերբակալվեց»․ հարց՝ Սերժ Սարգսյանին
![]() 526 Կիրակի, 04 մայիսի, 2025 թ., 13:48 Թե ինչու 2018-ին Հանրային ռադիո ներխուժած Նիկոլ Փաշինյանը չձերբակալվեց, Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանում է․ «Քրեական գործ հարուցվել է։ Այդպիսի շարժումների պատմությունը ցույց է տալիս, որ եթե շատ կոշտ միջոցների ես գնում, փողոցում մարդկանց քանակն ավելանում է։ 2016-ին «Սասնա ծռեր» խմբավորումը գրավեց ՊՊԾ գունդը։ Շատերը խորհուրդ էին տալիս մեծ ուժ գործադրել ու ավարտել պատմությունը։ Ասում էի՝ ինչպե՞ս եք պատկերացնում այդ 30-ից ավելի դիակներից հետո հասարակությունում տիրող իրավիճակը։ Կմարսեինք արդյոք, թե ոչ։ Ինձ ասում էին՝ դուք վտանգում եք իրավիճակը, ասում էի՝ ավելի լավ է իրավիճակը վտանգենք, քան՝ երկրի ապագան։ Փառք Աստծո, կամաց-կամաց ամենը մարվեց։ Մեղավորները ստացան արժանի պատիժը։ Գիտեք, հետահայաց միշտ էլ կարելի է ասել՝ այ եթե այսպես անեիք, լավ կլիներ»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
