Կիրակի, 04 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Աշխարհն այդ օրը տեսավ, թե ինչպես են Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը եկեղեցի մտնում»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

«Աշխարհն այդ օրը տեսավ, թե ինչպես են Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը եկեղեցի մտնում»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
199
Այսօր, 10:48

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երբ Հայաստանում պետություն կար, կար նաև եկեղեցի։ Երբ երկրի ղեկավարն ուժեղ էր, ուժեղ էր նաև Վեհափառ Հայրապետը։ Գեներալներն էլ էին ուժեղ։ Նախարարները…
Աշխարհն էլ չէր արհամարհում մեր ժողովրդին։ Վատիկանում Արցախը որպես «կովկասյան ալբանացիների» ժառանգություն չէր ներկայացվում, պատրիարք Կիրիլն էլ Մեհրիբան Ալիևային Սուրբ հավասար առաքելական իշխանուհի Օլգայի շքանշանով չէր պարգևատրում։
Կար ուժեղ նախագահ, կար նաև ուժեղ կաթողիկոս։ Չկա ուժեղ նախագահ, չկա նաև ուժեղ կաթողիկոս…
Իսկ ուզո՞ւմ եք իմանալ, թե Կաթոլիկ ու Ուղղափառ եկեղեցիները երբ որոշեցին, որ մեր եկեղեցուն ու ժողովրդին կարելի է այլևս լուրջ չընկալել։ 2024թ. սեպտեմբերի 29-ին՝ Մայր Տաճարի վերաօծման օրը։ Աշխարհն այդ օրը տեսավ, թե ինչպես են Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը եկեղեցի մտնում։ Տեսավ ու հետևություններ արեց։ Ճիշտ այնպես, ինչպես 2022թ. հոկտեմբերի 7-ին հետևություններ արեց և ընդունեց Նիկոլի դիրքորոշումը՝ Արցախն Ադրբեջան է։
Ամեն ինչ հետևանքներ է ունենում։ Շատ մեծ ցավով եմ գրում այս տողերը, բայց ճշմարտությունը պետք է ասվի՝ պետությունն էլ է անտեր, եկեղեցին էլ, ժողովուրդն էլ…»։