«Աննա Հակոբյանը վարչապետի զուգընկերուհին չէ, տիկինն է»․ Հասմիկ Հակոբյանը՝ Լիլիթ Գալստյանին

«Պատրաստվում ես, գալիս ես, որ թեմատիկ խոսես, բայց նենց բաներ են խոսում ընդդիմադիր գործընկերները, որ 10 րոպեն էլ չի հերիքում արձագանքես, որ էշի տեղ չդնեն ՀՀ քաղաքացիներին»,- այս մասին ԱԺ-ում այսօր նշեց ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների քննադատություներին ու դիտարկումներին։
Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելույթին, Հակոբյանը նշեց․ «Լիլիթ Գալստյանը հաճախ խոսում է, որ կինը կնոջը չպետք է թիրախավորի, բայց եկել է ԱԺ ամբիոնից վարչապետի տիկնոջն ասում է՝ զուգընկերուհի։ Իհարկե, ամենայն հարգանքով բոլոր զուգընկերուհիների նկատմամբ, դրա մեջ վատ բան չկա, բայց, տիկի՛ն Գալստյան, դուք չգիտե՞ք, որ Աննա Հակոբյանը վարչապետի զուգընկերուհին չէ, տիկինն է, չգիտե՞ք, որ ընտանիք է, ամուսիններ են․ ձեր շատ սիրած հայկական ավանդական կերպով են ամուսնացել, ոչ թե ԶԱԳՍ-ով»։
Նշենք, որ իր ելույթում դիմելով Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ Լիլիթ Գալստյանն ասել էր․ «Դուք և ՄԻՊ-ը հաճույքով մասնակցում եք վարչապետի զուգընկերուհու ճաշկերույթներին»։

Թրամփի՝ Հնդկաստան այցը սպասվում է 2027-ին
6016:33
«ՍԴ դիմելն անիմաստ համարող քաղաքացիների պահվածքը հասկանալի է»․ Արման Մելիքյան
4516:12
«ԿԸՀ-ն մերժում է ներկայացված բոլոր յոթ դիմումները»․ Վահագն Հովակիմյան (տեսանյութ)
5615:42
«Վերաքվեարկությունը կվերածվի հաշվարկված, թիրախավորված քաղաքական գործընթացի»․ Վահագն Հովակիմյան
6115:36
«ՍԴ-ի որոշման լեգիտիմությունն արդեն կասկածի տակ է»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
5515:24
Իրանը սպառնացել է կոշտ պատասխանով
9215:05
«Անվավեր քվեաթերթիկներով նույնպես ընտրողներն իրենց քաղաքական կամքն էին արտահայտել»․ Վահագն Հովակիմյան (տեսանյութ)
6714:48
«Ամեն օր՝ մինչև հուլիսի 4-ը, հավաքվում ենք ՍԴ-ի դիմաց»․ ԴՕԿ
6014:24