ԵՄ ԱԳ նախարարները ժամանել են Ուկրաինա՝ նշելու Եվրոպայի օրը

ԵՄ արտաքին գործերի նախարարները, ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Կայա Կալլասը ժամանել են Լվով՝ նշելու Եվրոպայի օրը, այս մասին Կալլասը գրել է սոցցանցի իր էջում։
«Այսօր մենք նշում ենք Եվրոպայի օրը՝ Ուկրաինայի և նրա ժողովրդի հետ, քանի որ ընտանիքում կիսում են թե՛ ուրախությունները, թե՛ տխրությունները։ Արտաքին գործերի նախարարների հետ միասին մենք միավորված ենք Ուկրաինայի հետ՝ հանուն երկարատև խաղաղության՝ այն ապագայի համար, որին մենք հավատում ենք»,- գրել է Կալլասը։
Ավելի վաղ Կալլասը հայտարարել էր, որ ԵՄ արտաքին գործերի նախարարները մայիսի 9-ին Կիև կատարելիք այցի ժամանակ կհայտարարեն Ուկրաինային սպառազինության արտադրության համար 1 միլիարդ եվրոյի օգնության մասին։
«Մինչ Պուտինը Մոսկվայում մեծ հանդիսությամբ կնշի այն, ինչը Ռուսաստանն իր «Հաղթանակի օր» է համարում, ԵՄ նախարարները կլինեն Ուկրաինայի կողքին»,- ավելի վաղ հայտարարել էր Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։



«Binance-ի օգտատերերը հաքերային հարձակումից հետո գրեթե 5 միլիարդ դոլար են դուրս բերել»․ #FT
11017:01
«Սկսել եք բարեկեցիկ կյանքով ապրել, դրա համա՞ր եք որոշել նախարարության անվանումը փոխել». Էդգար Ղազարյանը՝ Արսեն Թորոսյանին (տեսանյութ)
5416:42
Նազելի Բաղդասարյանը՝ մահացածների կուտակային կենսաթոշակների մասին
7416:24
«Եթե ձեր կանխատեսումն ավելի լավը լինի, քան մերը, ես հրաժարական կտամ». Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)
7216:00
«Կառավարությունը, առանց ԱԺ-ի հետ քննարկելու, իրեն իրավունք է վերապահում երկրի փողերից ծախսե՞լ». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
6615:54
«Հասարակությանը պետք է պատասխան»․ Վահագն Սարոյան
6515:12
«Անցյալ տարի 10 մլրդ դրամ մնացել էր վրեքը, որոշեցին Ախուրյանին օգնել». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
7314:30
«Երևանում աշխատանքի գնալը վերածվել է սթրեսային փորձության»․ Սոնա Աղեկյան
6814:24