«Հենց հասկանա՝ ՌԴ-ն հաղթում է, էլի ականատես կլինենք՝ «Լադիմիր Լադիմիրովիչ սպասիբը»-ների շարքին»․ Էդուարդ Շարմազանով

«Զարմանում եմ, որ էս օրով անամոթության շքերթ են կազմակերպում և նույնիսկ գալիս են այստեղ»,- Հաղթանակի զբոսայգում, անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների այցին, ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։ «ՔՊ-ական ողջ խմբակը՝ Նիկոլի գլխավորությամբ, արեց այնպես, որ այսօր եռատոնը նշում ենք մրմուռը սրտում, որովհետև եռատոնի գլխավոր խորհրդանիշներից էին Արցախի բանակի ստեղծումն ու Շուշիի ազատագրումը, իսկ Նիկոլ Փաշինյանը Պրահայում Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում։ Ես ասել եմ՝ ինքը պատմության մեջ մնալու է որպես կապիտուլյանտ»,- ասաց Շարմազանովը։
Նրա խոսքով Նիկոլ Փաշինյանը գնացել է Մոսկվա, որովհետև լավ չի կողմնորոշվում, թե ինչպես կավարտվի ուկրաինական ճգնաժամը․ «Հենց հասկանա, որ ճգնաժամն ավարտվելու է Ռուսաստանի հաղթանակով, էլի ականատես կլինենք՝ «Լադիմիր Լադիմիրովիչ սպասիբը»-ների շարքին։ Իսկ Աստված չանի, եթե Ռուսաստանը անհաջողության մատնվի, որի հեռանկարը գրեթե զրոյական է, այն ժամանակ էլի կխոսի հակառուսականությունից, բայց Նիկոլ Փաշինյանը, դասական առումով, թուրքամետ գործիչ է, սպասարկում է Թուրքիայի շահերը ու Հայաստանը դարձրել է թուրքական շահերի սպասարկման վայր»,- ասաց Շարմազանովը։

«Սահմանադրությո՞ւնն է մեղավոր, որ Ադրբեջանի հետ թաքուն բանակցությունները ձախողել ես». Ոսկան Սարգսյան
11503:12
«Գործու՞մ է արդյոք հայի հետին խելքը». Անդրանիկ Թևանյան
11602:24
«Հայաստանում բոլոր ղեկավարների օրոք Սահմանադրություն է փոխվել». Վլադիմիր Հովհաննիսյան
12900:48
«ՆԱՏՕ-ն 1997 թվականի սահմաններին վերադարձնելու պահանջներն անընդունելի են». Ռյուտե
29300:31
«Մեր սահմանադիր մայր Սրբուհի Գալյանն ավելի հեռուն է գնացել». Տաթևիկ Սողոյան
13900:24
ՑԱՀԱԼ-ի հետախուզությունը Նեթանյահուին նախազգուշացրել է Իրանի դեմ հարձակման դեպքում մի քանի ճակատով պատերազմի վտանգի մասին
27100:19
«Նոր Սահմանադրությունը ներկայացվելու է որպես «խաղաղության Սահմանադրություն»». Արփինե Հովհաննիսյան
145Երեկ, 17:36
«Ո՞նց կարողա նույն ազգի գենի մեջ էսքան տարբերություն լինի»․ Դավիթ Ամալյան
150Երեկ, 17:30