Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի նորընտիր Սրբազան Քահանայապետին

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Հռոմի նորընտիր Սրբազան Քահանայապետին։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի նորընտիր Սրբազան Քահանայապետ Լևոն 14-րդ Պապին։
Վեհափառ Հայրապետի շնորհավորական նամակում մասնավորապես ասվում է. «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր դասի, հավատացյալների և Ամենայն Հայոց Հայրապետիս անունից հղում ենք Մեր աղոթական լավագույն բարեմաղթանքները Ձեզ՝ աշխարհի չորս ծագերում ապրող միլիոնավոր կաթոլիկ հավատացյալներին հովվելու բարձր ու պատասխանատու առաքելությունը ստանձնելու առթիվ։
Ձեր առաքելական ծառայության այս նոր հանգրվանում աղոթում ենք, որ Աստված ուժ և շնորհ պարգևի Ձերդ Սրբությանը՝ ճշմարտությամբ ու գթասրտությամբ առաջնորդելու Կաթոլիկ Եկեղեցին և խաղաղության, արդարության ու հոգևոր նորոգության կարոտ ներկա աշխարհում մշտարթուն վկայելու մեր Տեր Հիսուսի Քրիստոսի Ավետարանը։
Գոհություն և փառք ենք մատուցում Տիրոջը մեր երկու Քույր Եկեղեցիների միջև շարունակվող քրիստոնեական սիրո ամուր կապի ու հարաբերությունների համար, որոնք վերջին տասնամյակներում զորացել են փոխադարձ հարգանքի, եղբայրական հանդիպումների և ընդհանուր վկայությունների շնորհիվ»։
Նորին Սրբությունը մաղթել է Սրբազան Քահանայապետին քաջառողջ երկար տարիներ և հոգևոր անսպառ զորություն՝ առաջնորդելու Աստծո կողմից իրեն վստահված հավատավոր հոտին։

«ՔԿ-ն սուտ հերքում տարածելու պատճառով հայտնվել է տգեղ իրավիճակում». Լիա Սարգսյան
515:18
Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
2315:06
«Նորից զոհ ունենք․ բլոգեր Պապիկյանը շարունակում է ճաշարանային շերեփների ստուգատեսները»․ Գոռ Մադոյան
2715:00
Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել
8612:48
Դատարան են հանձնվել «Արմենիկում» ՓԲԸ տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը
7212:36
Այս պահին խուզարկում են Առինջ մոլի տնօրենի տունը
7812:00
Արգամ Աբրահամյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է բողոքը
8311:24
«Հերթական ապօրինի շինաղբավայրը՝ Ներքին Չարբախում». Սոնա Աղեկյան (տեսանյութ)
7710:36