«Դժվար է Պակիստանից պատասխանատու վարքագիծ ակնկալել»․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Գիշերը Պակիստանն հայտարարել է Հնդկաստանի դեմ «Բունյան ալ-Մարսուս» անվամբ օպերացիա սկսելու մասին, հասցնելով հարվածներ Հնդկաստանի ռազմական դիրքերին և ենթակառուցվածքներին։
Հետաքրքիր է օպերացիայի անվանումը, որը վերցրել են Ղուրանից.
«Ալլահն իսկապես սիրում է նրանց, ովքեր պատերազմում են Նրա ճանապարհին միասնական շարքերով, ինչպես ամուր շինություն»:
Սա խոսում է այն մասին, որ Պակիստանը փորձում է օգտագործել իսլամական ֆունդամենտալիզմը և Հնդկաստանի դեմ պատերազմական գործողությունների մասշտաբայնության ընդարձակման դեպքում պատերազմին հաղորդել կրոնական պատերազմի բնույթ, իր շուրջ համախմբելով ինչպես իսլամական ջիհադիստների, այնպես էլ թյուրքական էլեմենտների։
Հաղորդվում է նաև այն մասին, որ միջուկային զինանոցի կիրառման պատասխանատու պաշտոնյաների խորհրդակցություն է հրավիրվել, ենթադրում եմ, սա ունի երկու նպատակ՝ ռազմավարական կանխարգելման մի կողմից և մյուս կողմից՝ իսկապես պատերազմին համաշխարհային հետաքրքրության բնույթ հաղորդելու համար ցույց տալ, որ եթե չմիջամտեն, ապա միջուկային պատերազմը անխուսափելի է։
Նկատենք, որ Պակիստանը մի պետություն է, որը սերտորեն համագործակցում է ահաբեկչական խմբերի, իսլամական ծայրահեղական հոսանքների հետ, և դժվար է այս երկրից պատասխանատու վարքագիծ ակնկալել։
Իսլամական ֆունդամենտալիզմի կիրառման օգտին է խոսում նաև այն, որ Պակիստանը ակտիվորեն տեղեկատվական արշավ է սկսել, իբրև Հնդկաստանը հարվածել է Աֆղանստանին։ Դժվար չէ հասկանալը, որ աֆղանական Թալիբանի ռեժիմը Հնդկաստանի դեմ օգտագործելու համար պետք են սադրանքներ Թալիբանին պատերազմի մեջ ներքաշելու համար»։

Պուտինի հատուկ ներկայացուցիչը մեկնել է ԱՄՆ
1919:31
«Եկեղեցին ինքնըստինքյան բարեփոխվեց». Հովհաննես Իշխանյան
2619:12
«Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում». Սերգեյ Հարությունյան
5518:18
Բագրատ Սրբազանի կալանքը երկարաձգվեց
5918:06
«Եթե տարվա ընթացքում Արեգակը լուսանկարենք նույն վայրից և օրվա նույն ժամին, նրա դիրքերը միասին կկազմեն «8» թվին նման կոր». Լևոն Ազիզյան
6417:48
«Հանրությանը մոլորեցնողը Գլխավոր դատախազությունն ու ՔԿ-ն են». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
6217:42
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում
5017:36
«8 տարի է իշխանությունն ասում է՝ ձեր ունեցածը «նախկիններն» են գողացել, սակայն ժողովրդին ոչինչ էլ չի վերադարձվում»․ Ոսկան Սարգսյան
5117:30