«Հնարավոր է՝ հիանալի օր լինի Ռուսաստանի և Ուկրաինայի համար»․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, իր Truth Social սոցիալական ցանցում, մեկնաբանելով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության ընթացքը, հայտարարել է «մեծ շաբաթվա» մեկնարկի մասին։
«Հնարավոր է՝ հիանալի օր լինի Ռուսաստանի և Ուկրաինայի համար»,- գրել է նա՝ հույս հայտնելով, որ մարտերը կավարտվեն՝ փրկելով «հարյուր հազարավոր կյանքեր»։
«Սա կլինի բոլորովին նոր աշխարհ, շատ ավելի լավ, քան նախորդը։ Ես կշարունակեմ աշխատել երկու կողմերի հետ՝ սա իրականացնելու համար։ Դրա փոխարեն ԱՄՆ-ն ցանկանում է կենտրոնանալ վերականգնման և առևտրի վրա։ Սա մեծ շաբաթ է», -գրել է Թրամփը։
ԱՄՆ նախագահի գրառումը կատարվել է մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ Ուկրաինան և նրա եվրոպացի դաշնակիցները կոչ արեցին մայիսի 12-ից սկսած «լիակատար և անվերապահ» 30-օրյա հրադադարի, իսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջարկեց մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել Կիևի հետ ուղիղ բանակցությունները:

Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը կարճ զրույց են ունեցել Դուբլինում (տեսանյութ)
13421:13
Ալեն Սիմոնյանը Դուբլինում ջերմ զրուցում է Հիքմեթ Հաջիևի հետ
15120:43
Սթիվ Ուիթքոֆին և Ջարեդ Քուշներին տեղափոխող ինքնաթիռը թռել է Մոսկվայից
14819:31
«Երբ պետության պատասխանատու անձը հեգնական պատասխաններ է տալիս, արդյունքը լինում է այսպիսին»․ Մարինե Ֆարմանյան
10217:48
«Երբ պետությունն անձին կալանավորում կամ տանում է բանակ, նրա կյանքի թիվ մեկ պատասխանատուն ինքն է»․ Արգիշտի Կիվիրյան
8317:42
Ալեն Սիմոնյանը ռուսերեն բանաստեղծությամբ է արձագանքել ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու որոշմանը
12617:36
Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովի դիմավորման արարողությունը՝ Դուբլինում
8517:30
«Պետբյուջեի հաշվին տուրիստական կայֆեր վայելելով՝ ուզում են ՔՊ-ական օրինագծերն անցկացնել»․ Ոսկան Սարգսյան (տեսանյութ)
8217:18